00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Միրզոյանը Թուրքիայում չնշեց այն մասին, որ այսօր Արցախում առկա է հումանիտար աղետ. թուրքագետ

Միրզոյանը Թուրքիայում ամենևին չնշեց այն մասին, որ այսօր Արցախում առկա է հումանիտար աղետ
Բաժանորդագրվել
Թուրքագետ Մհեր Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի` Թուրքիա կատարած այցին։
Թուրք գործընկերոջ` Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հաշվի առնելով այդ երկրում առկա իրավիճակը, կարևորագույն թեզեր չհնչեցրեց և երկկողմ հարաբերությունների կարևորագույն կետերի վրա շեշտադրում չարեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր մեկնել է Թուրքիա։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում էր նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Թուրքիայում Արարատ Միրզոյանը հանդիպել է թուրք գործընկերոջ Մևլութ Չավուշօղլուի հետ։ Կողմերը պայմանավորվել են արագացնել ցամաքային հաղորդակցության բացումը։
«Երբ արտգործնախարարների հանդիպման ժամանակ խոսվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու մասին, ՀՀ արտգործնախարարը չհնչեցրեց «առանց նախապայմանների» եզրույթը, իսկ Չավուշօղլուն թեև հայտարարեց, որ Հայաստանը բարեկամության ձեռք է մեկնել Թուրքիային, այդուհանդերձ հիշեցրեց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանի մասին»,– ասաց Աբրահամյանը։
Թուրքագետը հիշեցրեց` Միրզոյանն ամենևին չնշեց այն մասին, որ այսօր Արցախում առկա է հումանիտար աղետ, որի հետ, որոշ ուսումնասիրությունների համաձայն, առնչություն ունի նաև Թուրքիան, և շրջափակում իրականացնող, այսպես կոչված՝ ադրբեջանցի բնապահպանների կողքին կան նաև թուրք գործիչներ։ ՀՀ արտգործնախարարը չխոսեց նաև այն մասին, որ Արցախի հետ մեզ կապող ճանապարհը պետք է բացվի։
«Միրզոյանին ուղղված Չավուշօղլուի հաճոյախոսությունն ընդամենը դիվանագիտական ժեստ է, նա չվարանեց հիշեցնել Հայաստանին, որ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ Թուրքիան օգնություն է ուղարկել` չնշելով աղետի վայրի տեղանունը, մինչդեռ այն ժամանակ կար ոչ թե անկախ Հայաստան, այլ Խորհրդային Միություն, և Թուրքիան հարաբերվել է ԽՍՀՄ–ի հետ»,– նշեց մեր զրուցակիցը։
Աբրահամյանի դիտարկմամբ` Թուրքիան աղետալի երկրաշարժից հետո պատրաստվում է համապետական ընտրությունների, հետևաբար այս ընթացքում ավելի քիչ ուշադրություն կհատկացնի Հայաստանին, սակայն մեր արտգործնախարարությունը պետք է ավելի ակտիվ աշխատի և Թուրքիային հատկացրած մարդասիրական օգնություն ցուցաբերելու հանգամանքն օգտագործի գոնե Լաչինի միջանցքը բացելու համար։
Հիշեցնենք` Արարատ Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։
Լրահոս
0