00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՊԵԿ–ի առաջարկը կարող է սխալ մեկնաբանվել և սոցիալական դժգոհության պատճառ դառնալ

ՊԵԿ–ի աառաջարկը կարող է սխալ մեկնաբանվել և սոցիալական դժգոհության պատճառ դառալ
Բաժանորդագրվել
Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը անդրադարձել է ՊԵԿ–ի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է սահմանափակել ՀՀ քաղաքացիների համար անձնական օգտագրծման համար ներկրվող ավտոմեքենաների քանակը։
Քաղաքացիների անձնական օգտագործման համար ներկրվող ավտոմեքենաների քանակը սահմանափակող օրենսդրական նոր կարգավորումը կարող է սխալ մեկնաբանվել ու սոցիալական դժգոհության պատճառ դառնալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը` մեկնաբանելով նոր կարգավորման անհրաժեշտությունն ու հնարավոր հետևանքները։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է սահմանափակել Հայաստանի քաղաքացիների անձնական օգտագործման համար ներկրվող ավտոմեքենաների քանակը` տարեկան թույլ տալով ներկրել 1–ական ավտոմեքենա։ Դրանից ավել ներկրված ավտոմեքենաները կդիտարկվեն որպես ակնհայտ առևտրային չափաքանակներ ու կհարկվեն արդեն այլ դրույքաչափերով։
«Հարցի սոցիալական կողմը քաղաքացիներ կողմից չափից շատ է չարչրկվում, մինչդեռ ավտոմեքենաների շահագործման ոլորտում կան խնդիրներ` սկսած անվտանգությունից, վերջացրած վերահսկողությամբ։ Ոլորտը կարգավորման կարիք ունի։ Հայտնի է, թե մեքենաներն ինչպես են ներկրվում։ Օրինակ` քաղաքացին կարող է Հայաստան մեքենա բերել 50 տարբեր մարդկանց անունով, սակայն բոլոր մեքենաների շահառուն, ըստ էության, մեկ անձ է։ Ավելի ճիշտ կլինի, որ ընտանիք պահելու հանգամանքը շատ չշահարկվի, այլ բերված մեքենաները հարկվեն, ինչպես դա տեղի է ունենում իրավաբանական անձանց պարագայում»,– նշեց Պետրոսյանը։
Նրա դիտարկմամբ` ընտանիքներն իրենց համար երկրորդ, երրորդ ավտոմեքենա սովորաբար չեն ներկրում, և ֆիզիկական անձանց 99 տոկոսի կողմից մեքենաների ներկրումն իրականում առևտրային գործունեություն ծավալելու համար է` հետագա վերավաճառքի նպատակով, հետևաբար ՊԵԿ–ի առաջարկն ամեն ինչ վերահսկելու ցանկությունից է բխում։
«Այլ հարց է, թե նոր կարգավորումն ինչպես կիրացվի վարչարարության մակարդակով։ Ցանկացած բիզնես պետք է հարկվի, մեզ համար կարևոր է պետբյուջեի մուտքերի ավելացումը, բայց միաժամանակ պետք է հաշվի առվել, որ կարող են առաջանալ խնդիրներ։ Մարդիկ կողքից կլսեն, սակայն կարող են ճիշտ չընկալել ՊԵԿ–ի առաջարկն ու դժգոհել»,– ասաց մեր զրուցակիցը։
Պետրոսյանի կարծիքով` առաջացել է համակարգված աշխատելու անհրաժեշտություն, որի պայմաններում ներկրվող մեքենաների բիզնեսի հանդեպ վերահսկողությունը կարևոր է, առավել ևս, որ այդտեղ ներգրավված են հազարավոր մարդիկ, որոնցից շատերի համար տվյալ բիզնեսը կյանքի հիմնական նպատակն ու միջոցը չէ։
Վրաստանից ավտոմեքենաների ներմուծման քանակով Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը
Նշենք, որ ՊԵԿ օրենսդրական փոփոխության առաջարկը հրապարակվել է իրավական նախագծերի հրապարակման e-draft հարթակում` մինչև մարտի 1-ը հանրային քննարկում անցկացնելու նպատակով։ Դրանից հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը և ընդունվելու դեպքում 10 օր անց կստանա իրավական ուժ։
Լրահոս
0