Վրաստանում 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2023
Սեյսմոգրաֆ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախնական տվյալով՝ երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Վրաստանի արևելքում՝ Թբիլիսիից 59 կմ հեռավորության վրա, 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00։02-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիս քաղաքի մոտակայքում` 10 կմ խորության վրա:
Վրաստանում նախորդ երկրաշարժը գրանցվել էր փետրվարի 12-ին (3.1 մագնիտուդ)։
Վերջին շրջանում ամենաուժեղ երկրաշարժը (6,2 մագնիտուդ) Վրաստանում տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարին:
Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա
Լրահոս
0