00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ՊՆ-ն հրաժարվում է հրապարակել Հաագայում ցուցադրված քարտեզը

© Sputnik / Asatur YesayantsՀայկական և ադրբեջանական դիրքերը
Հայկական և ադրբեջանական դիրքերը - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2023
Հայկական և ադրբեջանական դիրքերը
Բաժանորդագրվել
Հունվարին ՄԱԿ-ի միջազգային դատարանում հայկական կողմը քարտեզ էր ներկայացրել, որում նշվում էին Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքները, սակայն ՊՆ–ն հրաժարվում է Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքների մասին տվյալներ հաղորդել և մանրամասն քարտեզ տրամադրել:
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է հրապարակել Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում ադրբեջանական օկուպացիայի ծավալներըև տրամադրել Հաագայում ցուցադրված քարտեզը:
Sputnik Արմենիան ՊՆ–ին խնդրել էր Գեղարքունիքի, Ջերմուկի, Իշխանասարի և Ներքին Հանդի շրջաններում Ադրբեջանի կողմից վերահսկվող ՀՀ տարածքների վերաբերյալ տվյալներ տրամադրել։ Հարցրել էինք նաև` արդյոք իրականությանը համապատասխանում են տեղական իշխանության այն հայտարարությունները, որ Ներքին Հանդի շրջանում 2700 հա տարածք է օկուպացված։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեզ տվյալներ տրամադրել՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին (տվյալները պարունակում են պետական կամ ծառայողական գաղտնիք), ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության` 1998 թվականի թիվ 173 որոշմամբ հաստատված ցանկի պահանջները (զինված ուժերի ռազմավարական ծավալման մասին տեղեկություններ, զորքերի զարգացման թվի, մարտական կազմի կամ քանակի, նրանց մարտական պատրաստականության, ինչպես նաև ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության մասին տեղեկություններ):
Հատկանշական է, որ մի քանի օր առաջ ՄԱԿ-ի միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ հայցի քննարկման ժամանակ Հայաստանի ներկայացուցիչները ցուցադրեցին մի քարտեզ, որում նշված էին ադրբեջանական օկուպացիայի շրջանները, ինչը մինչ այդ չէր ներկայացվել հայ հանրությանը։
© Screenshot / UN Web TV ՄԱԿ-ի միջազգային դատարանում ցուցադրված քարտեզը
Карта Минобороны Армении с указанием районов азербайджанской оккупации, представленная в Международном суде ООН - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2023
ՄԱԿ-ի միջազգային դատարանում ցուցադրված քարտեզը
Ավելի մանրամասն քարտեզ տրամադրելու մեր խնդրանքին ի պատասխան ՊՆ-ից հայտնել են, որ դատարանում թեմատիկ քարտեզ է ներկայացվել, և առաջարկել են այդ քարտեզը ներբեռնել դատական նիստի ուղիղ հեռարձակման տեսանյութից։
«ՀՀ զինված ուժերում օգտագործվող խոշոր մասշտաբի տեղագրական քարտեզները համարվում են գաղտնի», - ավելացրել են գերատեսչությունում և մերժել մեր խնդրանքը՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջներին։
Նշենք նաև, որ մեր նախորդ հարցմանը, որով խնդրել էինք հայտնել, թե որքան տարածք է Ադրբեջանն օկուպացրել Հայաստանի տարբեր շրջաններում, 2022 թվականի նոյեմբերին պաշտպանության նախարարությունից պատասխանել էին. «Տեղեկությունը չենք կարող հայտնել նաև, քանի որ ճշգրտման աշխատանքներն ընթացքի մեջ են»։ Գաղտնիության մասին որևէ խոսք չկար։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետր է օկուպացրել։
Լրահոս
0