Արմավիրում ապօրինի ավազ են արդյունահանել. գործունեությունը դադարեցվել է

© Photo : Facebook / ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIBՆալբանդյան համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք
Նալբանդյան համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2023
Նալբանդյան համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավազի ապօրինի դուրսբերումը հայտնաբերել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
«Ավազի ապօրինի արդյունահանման դեպքը վերահսկողական միջոցառումների ընթացքում հայտնաբերել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները։ Ավազակոպճային խառնուրդի ապօրինի դուրսբերման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են»,– ասված է հաղորդագրությունում։
Նախապատրաստվում են նյութեր իրավապահ մարմիններին փոխանցելու համար։
© Photo : Facebook / ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIBՆալբանդյան համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք
В Армавире прекращен незаконный вывоз песка - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2023
Նալբանդյան համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք
Լրահոս
0