00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատում ենք ՊՆ նախկին շենքի բնակիչների ժամանակավոր կեցության ուղղությամբ. նախարարություն

© Sputnik / Aram NersesyanՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներն ու նրանց տարածքից հեռացնելու եկած ոստիկանները
ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներն ու նրանց տարածքից հեռացնելու եկած ոստիկանները - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2023
Բաժանորդագրվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՊՆ նախկին շենքի բնակիչներին հորդորում է դիմել Միասնական սոցիալական ծառայություն։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՍՀ նախարարության մամուլի ծառայությունը։
«Նախարարությունն այս պահին քննարկում է նաև իրականացնել վարձավճարի փոխհատուցման ծրագիր՝ չափորոշիչներին համապատասխանող քաղաքացիների կեցության ապահովման նպատակով։ Տեղեկացնում ենք նաև, որ ԱՍՀ նախարարության կողմից մինչ այժմ արդեն իսկ մեկնարկել էր տվյալ շենքի բնակիչների կարիքների նախնական գնահատում։ Ամփոփ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է նաև վերջիններիս կողմից համագործակցություն»,– ասված է հաղորդագրությունում։
ԱՍՀ նախարարությունը ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին հորդորում է դիմել Միասնական սոցիալական ծառայության տեղում աշխատող սոցիալական աշխատողներին կամ ՄՍԾ ցանկացած տարածքային կենտրոն։
Հիշեցնենք` ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ վաղ առավոտից ՀՀ ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած բնակիչներին տարածքից հեռացնելու գործողություններ են իրականացնում։
Կառավարությունը 2022 թվականի մայիսին շենքը փոխանցել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ 2022 թվականի սեպտեմբերից քիչ–քիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։
ՊԵԿ-ը չի անջատել ՊՆ–ի նախկին շենքի լույսերը․ պարզաբանում
Ըստ բնակիչների՝ այստեղ ապրում է 150-ից 200 ընտանիք։ Այս ամբողջ ընթացքում նրանք չեն վճարել բնակարանի ու էլեկտրաէներգիայի վարձերը (շենքում ջուր և գազ չկա)։
Քաղաքացիները հունվարի 23-ին փակել էին Երևան–Աշտարակ մայրուղին` պահանջելով միացնել հունվարի 20-ին անջատած հոսանքը, բայց որևէ էական արդյունքի չէին հասել։ Ոչ ոք նրանց հետ բանակցելու չէր եկել, ոստիկանությանն էլ հաջողվել էր բացել ճանապարհը։
Իրավիճակը լարվեց. ՀՀ ՊՆ նախկին շենքի բնակիչներից ոմանց բերման ենթարկեցին - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2023
ՊՆ նախկին շենքի մոտ իրավիճակը լարված է. կրկին կան բերման ենթարկվածներ
Լրահոս
0