https://armeniasputnik.am/20230216/dadarecvel-e-shintrejd-spy-i-gvortsuneutjuny-anvtangutjan-nvormery-chen-pahpanvel-55442012.html
Դադարեցվել է «Շինթրեյդ» ՍՊԸ-ի գործունեությունը. անվտանգության նորմերը չեն պահպանվել
Դադարեցվել է «Շինթրեյդ» ՍՊԸ-ի գործունեությունը. անվտանգության նորմերը չեն պահպանվել
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի վերստուգման ընթացքում պարզվել է, որ ընկերությունը չի կատարել 2022թ․ կատարված վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրերը։ 16.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-16T15:35+0400
2023-02-16T15:35+0400
2023-02-16T15:40+0400
հայաստան
հրդեհ
հհ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0a/0d/24890200_0:58:1600:958_1920x0_80_0_0_f9973a3efbadd1762b762d4382865a69.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է դադարեցնել «Շինթրեյդ» ՍՊԸ–ի գործունեությունը, քանի որ հրդեհային անվտանգության նորմերը չեն պահպանվել։ Տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում։ՔՏՀԱ տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները վերստուգում են իրականացրել Երևան քաղաքի Վարդանանց 78 հասցեում գործող «Շինթրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ նախկինում տրված կարգադրերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։Ընկերության կողմից շահագործվող շենք-շինություններում դեռ առկա են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի թերություններ ու խախտումներ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ որոշվել է նշված ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնել։«Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորման աշխատանքը դադարեցվել է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0a/0d/24890200_0:0:1600:1200_1920x0_80_0_0_cc7bc352cdf4ee1bd46f1829159c139b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հրդեհ, հհ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին
հայաստան, հրդեհ, հհ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին
Դադարեցվել է «Շինթրեյդ» ՍՊԸ-ի գործունեությունը. անվտանգության նորմերը չեն պահպանվել
15:35 16.02.2023 (Թարմացված է: 15:40 16.02.2023) ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի վերստուգման ընթացքում պարզվել է, որ ընկերությունը չի կատարել 2022թ․ կատարված վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է դադարեցնել «Շինթրեյդ» ՍՊԸ–ի գործունեությունը, քանի որ հրդեհային անվտանգության նորմերը չեն պահպանվել։ Տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի
ֆեյսբուքյան էջում։
ՔՏՀԱ տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները վերստուգում են իրականացրել Երևան քաղաքի Վարդանանց 78 հասցեում գործող «Շինթրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ նախկինում տրված կարգադրերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։
Վերստուգման արդյունքում պարզվել է, որ 2022թ․ կատարված վերահսկողության արդյունքում տրված՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ կարգադրագրերը չեն կատարվել։
Ընկերության կողմից շահագործվող շենք-շինություններում դեռ առկա են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի թերություններ ու խախտումներ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ որոշվել է նշված ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնել։