00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Գազի խողովակն Ադրբեջանն օգտագործելու է որպես ճնման գործիք.Սուրենյանց
09:48
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:56
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Թուրքիային ավելի շատ բեռ ուղարկվել, քան Սիրիային. պատասխանում է Փամբուխչյանը

© Photo : Facebook / ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RAՀումանիտար օգնություն Հայաստանից Սիրիային
Հումանիտար օգնություն Հայաստանից Սիրիային - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2023
Հումանիտար օգնություն Հայաստանից Սիրիային. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արմեն Փամբուխչյանը հայտնեց, որ երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 158 մլն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Երկրաշարժի հետևանքով Սիրիա և Թուրքիա հումանիտար օգնություն է ուղարկվել` հաշվի առնելով առնելով երկրների կարիքները։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Սիրիային ՀՀ–ն 30 և 25 տոննա օգնություն ուղարկվել, իսկ Թուրքիա ուղարկած միայն առաջին օգնությունը 100 տոննա էր։
«Օգնությունն ուղարկվել է ըստ նշված կարիքների. երկու երկրներին ընդհանուր 180 տոննա բեռ է ուղարկվել»,–ասաց Փամբուխչյանը։
Նա չհայտնեց, թե երեկ Թուրքիա հասած բեռը մոտ քանի տոննա է եղել։ Ընդհանուր առմամբ, երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 158 մլն դրամ։
Փամբուխչյանը նշեց, որ երկու երկրներ ուղարկված հայ փրկարարներն ավարտել են իրենց աշխատանքները։
Իսկ հարցին, թե որևէ ակնկալիք ունե՞ն Թուրքիայից, որ մարդասիրական օգնություններից հետո կփոխի ՀՀ–ի նկատմամբ վերաբերմունքը` նա պատասխանեց, թե ՀՀ–ն իր մարդասիրական գործառույթներն է անում, մնացածի մասով ոչինչ ասել չի կարող։
Մեկ այլ հարցի, թե ԱԻՆ–ի միջոցով արդյո՞ք շրջափակման մեջ գտնվող Արցախ մարդասիրական օգնություն ուղարկել են` Փամբուխչյանը պատասխանեց, որ ոչ։ Նա, սակայն, հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ ՀՀ կառավարությունը հավելյալ 4 մլրդ դրամ է հատկացրել Արցախին։
Հիշեցնենք, որ Հայաստանը Սիրիա առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա։ Իսկ փետրվարի 14-ին հայտնի դարձավ ևս 25 տոննա բեռ ուղարկելու մասին։
Իսկ Թուրքիայի դեպքում փետրվարի 11-ին ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը թվիթերյան իր էջում հայտնել էր, որ ՀՀ-ից ուղարկած առաջին` 100 տոննա օգնությունը հասել է Ադիյաման։
Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Այս անգամ, սակայն, բեռի քանակի մասին տեղեկություն չկա։
Լրահոս
0