Լիտվայի հետ հարաբերությունները կարևոր են. նախագահը և վարչապետը շնորհավորել են Նաուսեդային

© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ Անվտանգության խորհրդի նիստ (28 մարտի, 2022թ)․ Երևան
ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ (28 մարտի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լիտվայի Ազգային տոնի կապակցությամբ երկրի նախագահին ուղերձներ են հղել ՀՀ ղեկավարները։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային Ազգային տոնի կապակցությամբ:
«Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են պատմական, կրթամշակութային առնչությունների և ժողովրդավարական արժեքների վրա։ Ողջունելով Լիտվայի հետ համագործակցությունը` Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և կառավարման բարելավման նպատակով»,–ասված է Փաշինյանի ուղերձում։
Վարչապետի խոսքով` 2 երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակ և առևտրատնտեսական բնագավառներում զարգացող փոխշահավետ համագործակցություն կա։ Սրա մասին են վկայում անցած տարվա հոկտեմբերին Վիլնյուսում կայացած՝ հայ-լիտվական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արդյունքներն ու առաջնային ոլորտներում գործակցության հեռանկարները։
ՀՀ նախագահն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ գործընկերային հարաբերությունները և պատրաստակամ է զարգացնելու և ամրապնդելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Նա վստահ է, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի առավել խորացնել և ընդլայնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը։
Լրահոս
0