Սևաստոպոլում ծովի վրա երկու անօդաչու թռչող սարք է խոցվել. մարզպետ

© POOL / Անցնել մեդիապահոցՄիխայիլ Ռազվոժաև
Միխայիլ Ռազվոժաև - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սևաստոպոլի մարզպետի խոսքով` ՀՕՊ համակարգը շարունակում է աշխատել։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը հինգշաբթի առավոտյան Սևաստոպոլում ծովի վրա երկու անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։
«Կրկին ուկրաինական ԱԹՍ-ների հարձակում։ 2 անօդաչու թռչող սարք է խոցվել ծովի վրա։ Մեր ուժերն ու ՀՕՊ միջոցները շարունակում են հետ մղել գրոհը»,-գրել է Ռազվոժաևը:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Լրահոս
0