00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական այցի առայժմ միակ հետևանքը՝ թեժ ու անզիջում բանավեճ Հայաստանում

© Photo : press office of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Մևլյութ Չավուշօղլուն
Արարատ Միրզոյանն ու Մևլյութ Չավուշօղլուն  - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2023
Արարատ Միրզոյանն ու Մևլյութ Չավուշօղլուն
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Արտառոց բան չի պատահել՝ Հայաստանի արտգործնախարարը այցելել է Թուրքիա, որտեղ աղետալի երկրաշարժ է տեղի ունեցել։
Կարող էր նույնիսկ վարչապետը գնալ, որովհետև դա էլ աննախադեպ չէր լինի. Թուրգութ Օզալի հուղարկավորությանը 1993 թվականին մասնակցած Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած՝ Հայաստանի անխտիր բոլոր ղեկավարները եղել են Թուրքիայում՝ Ռոբերտ Քոչարյանը 1999 թվականին Ստամբուլ էր գնացել ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի առիթով, իսկ Սերժ Սարգսյանը տասը տարի անց Բուրսայում հետևել է Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլիստների խաղին։ Նախկին արտգործնախարարների բազմաթիվ այցերի մասին էլ չեմ խոսում։ Բայց այսօրվա ավելի քան աշխույժ քննարկումները վկայում են՝ իրավիճակն է փոխվել։
Թուրքական այցի առայժմ միակ հետեւանքը՝ թեժ ու անզիջում բանավեճ Հայաստանում
Նախկին բոլոր նախագահների օրոք Հայաստանը պահպանում էր հաղթողի կարգավիճակը։ Սա՝ մեկ։ Բայց ամենակարևորը՝ մոտ 15 տարի առաջ, երբ նախաձեռնվեց հայ-թուրքական մերձեցման Ցյուրիխյան գործընթացը, Հայաստանը շատ շահեկան վիճակում էր՝ ոչինչ չէր խնդրում Թուրքիայից, պարզապես առաջարկում էր՝ եկեք հաշտ ու խաղաղ ապրենք, հրաժարվողը Թուրքիան էր։ Հիմա գրեթե ամեն օր այնքան ենք լսում՝ թույլ ենք, տկար ենք, ոչ միայն Արցախի, այլև նույնիսկ Հայաստանի սահմանները չենք կարող պաշտպանել, որ «ոզնին էլ է հասկացել»՝ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը ամենից առաջ մեզ է անհրաժեշտ։ Եվ դա, ի դեպ, բոլորովին վատ չի՝ հո իզո՞ւր չեմ անընդհատ կրկնում՝ եկեք անկեղծ լինենք։
Թույլ տվեք այս օրերին շրջանառվող մի քանի թեզի էլ անդրադառնալ։ Որքան էլ ահավոր լինեն տարերային աղետները, դրանք նպաստում են պետությունների հարաբերությունների կարգավորմանը, որովհետև դժբախտությունը միշտ էլ մերձեցնում է մարդկանց։
Որպես այդ, այսպես կոչված, «աղետների դիվանագիտության» դասական օրինակ բերվում է Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունների պատմությունը։ Այդ երկրներն իրոք առնվազն երեք անգամ պատերազմել են, բայց 2001 թվականին Հնդկաստանում և 2005 թվականին Պակիստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո երկու երկրները անմիջապես օգնության ձեռք մեկնեցին միմյանց։ Ու թեև լարվածությունը չվերացավ, բայց լայնածավալ ռազմական գործողություններ այլևս չեղան։ Կարելի է, իհարկե, ընդունել, որ պարզ մարդկային կարեկցանքը և ապրումակցումը դրական դեր են խաղացել, բայց ախր մասնագետներն են փաստում՝ նոր պատերազմները կանխվեցին հիմնականում այն պատճառով, որ երկու երկրներն էլ միջուկային զենք մշակեցին։ Իսկ ո՞վ չգիտի, որ ատոմային ռումբը շատ հզոր զսպող գործոն է։
Նաև էսպիսի փաստարկ է բերվում՝ եթե Թուրքիայի հետ շատ վատ հարաբերություններ ունեցող Հունաստանի արտգործնախարարն է գնացել Ադանա, ինչո՞ւ մեր արտգործնախարարը չպիտի մեկներ Թուրքիա։ Միանգամից ասեմ՝ անձամբ ես բոլորովին չեմ կիսում այն մարդկանց տեսակետը, որոնք միանշանակ դատապարտում են մեր պաշտոնյայի թուրքական այցը։ Պարզապես ձեռնպահ կմնայի երկու երկրների արտգործնախարարների այցերի միջև զուգահեռներ անցկացնելուց։ Ախր, տարբերությունն ակնհայտ է։ Հունաստանն այժմ ավելի ու ավելի մեծ համակրանքի է արժանանում Արևմուտքում։ Որքան էլ զարմանալի թվա, դրան մեծապես նպաստում է Թուրքիայի անկառավարելի կեցվածքը։ Վաշինգտոնին ցուցադրաբար արհամարհում է, եվրոպական երկու երկրներին էլ համառորեն թույլ չի տալիս, որ մտնեն ՆԱՏՕ։ Եվ հասկանալի է, որ այս ամենը բոլորովին դուր չի գալիս ո′չ ամերիկացիներին, ո′չ էլ եվրոպացիներին։ Այլ է վերաբերմունքը Հունաստանի նկատմամբ։
Սիրիա. նոր արտակարգ իրավիճակ՝ մշտական արտակարգ իրավիճակում
Ամերիկացի հրապարակախոս Թոմ Էլիսը փաստում է. «Հունաստանն այժմ ընկալվում է որպես շատ կարևոր դաշնակից խոցելի աշխարհաքաղաքական տարածաշրջանի առաջնագծում։ Մի երկիր, ուր ԱՄՆ-ը որոշել է ուղղել իր ռազմավարական ներդրումները։ Իսկ դա առաջին հերթին ենթադրում է շարունակաբար աճող ու արագ զարգացող ռազմական համագործակցություն»։ Ավելացնեմ, որ Թոմ Էլիսն իր հոդվածը վերնագրել է այսպես՝ «Հունական հարսանիք, թուրքական ամուսնալուծություն»։ Բոլոր դեպքերում, հենց այսպիսի բարելավվող կարգավիճակ ունի այն պետությունը, որի արտգործնախարարը գնացել է Թուրքիա։ Խոսքը Հունաստանի մասին է։
Երկրաշարժի հետևանքները Թուրքիայում - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2023
Երկրաշարժ Թուրքիայում. մեղավորներ փնտրելիս
Ճիշտն ասած, լրիվ հասկանում եմ այն քաղաքական գործիչներին և վերլուծաբաններին, որոնք ջանում են համոզել բոլորին, թե մեր արտգործնախարարի այցը շատ արդյունավետ էր։ Բոլորս էլ գոնե ինչ-որ լավ լուրի ակնկալիք ունենք, իսկ ով կարող է հերքել, որ հարևանի հետ հարաբերությունները բնականոն դարձնելը բարի լուր չէ։ Բայց երբ կարդում ես՝ «դե ֆակտո կարող ենք համարել, որ հայ-թուրքական սահմանը բացվեց», ակամա ուզում ես հարցնել հեղինակին. «Միշտ երազել եմ տեսնել Անին, վաղն առավոտյան արդեն կարո՞ղ եմ ցամաքով ուղիղ մտնել Թուրքիա»։
Լրահոս
0