00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Զախարովան` «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահներին հանելու մասին
19:31
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ներդրում չի անում գաստրոտուրիզմը զարգացնելու համար. Արբի Ղարախան

© Sputnik / Asatur YesayantsԱրբի Ղարախան
Արբի Ղարախան - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2023
Արբի Ղարախան
Բաժանորդագրվել
Մասնագետը պարզաբանում է, թե ինչու է աշխարհի լավագույն համաշխարհային խոհանոցների վարկանիշում Հայաստանը հայտնվել 90-րդ տեղում։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Հայաստանը պետական մակարդակով պետք է լրջորեն զբաղվի ավանդական ազգային խոհանոցի հանրահռչակմամբ և տարբեր երկրներում մրցունակ կադրերի պատրաստմամբ։ Միայն մասնավոր ջանքերը բավարար չեն։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Հայաստանի խոհարարների ասոցիացիայի հիմնադիր, «WorldSkills (Աշխարհի հմտություններ) Armenia» ազգային թիմի փորձագետ Արբի Ղարախանը։
Նրա խոսքով` համապատասխան քաղաքականության բացակայությունը հանգեցնում է նրան, որ հայկական խոհանոցի և դրա բազմաթիվ ուտեստների մասին քիչ բան է հայտնի ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս։ Այդ է պատճառը, որ միջազգային մրցանակաբաշխություններում Հայաստանի զբաղեցրած հորիզոնականները գոհացուցիչ չեն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «TasteAtlas»-ի` 2022 թվականի աշխարհի լավագույն համաշխարհային խոհանոցների վարկանիշում Հայաստանը 3,80 միավորով 90-րդ տեղում է (95 երկրների մեջ)։
Հայկական սիրված ուտեստներից ցանկում ներառված են լավաշը, լահմաջոն, տոլման, հարիսան, ղափաման, խորովածն ու քյաբաբը և պահքի ժամանակ ավանդաբար օգտագործվող մանթին և թոփիկը։
Ղարախանի խոսքով` «TasteAtlas»-ի նման կայքերի ուսումնասիրությունները հիմնված են տարբեր սոցիալական ցանցերի վիճակագրական տվյալների վրա:

«Հայաստանը ներդրում չի անում գաստրոտուրիզմը զարգացնելու համար, և այդ ֆոնին սա իհարկե տխուր իրականություն է»,- ասաց Ղարախանը։

Ըստ նրա՝ խնդիրը մոտեցումների մեջ է. ստեղծվել է անհեթեթ իրավիճակ, երբ Հայաստանում աշխարհի այլ խոհանոցների ճաշատեսակներն ավելի լավ են պատրաստում և ավելի լավ են «դիրքավորում», քան հայկական ազգային ուտեստները (լահմաջոյի, խինկալիի օրինակով):
«Նույն տոլման շատ համեղ է, բայց թող չնեղանան ինձնից, ռեստորանների մեծ մասում տոլման ոչ թարմ է մատուցվում։ Հայաստանի ռեստորանները կարևորում են գումար աշխատելը, ոչ թե ազգային ուտեստները, մշակույթը ներկայացնելը»,- ասաց նա։
Հայաստանի խոհարարների ասոցիացիայի հիմնադիրն ընդգծեց, որ իր թիմով վերջին տասը տարիների ընթացքում փորձում են հանրահռչակել հայկական խոհանոցը, սակայն միայն իրենց ջանքերը բավարար չեն, անհրաժեշտ է պետական աջակցություն։
Նա ընդգծեց, որ այն, ինչ իրենք իրենց միջոցներով անում են 5 տարում, հարևան երկրները դա անում են մի քանի ամսում։
2023–ի լավագույն ճանապարհորդական ուղղությունները. ՀՀ–ն Forbes-ի վարկանիշային ցանկում է
Լրահոս
0