Ջրհեղեղ Նոր Զելանդիայում. զոհերի թիվն աճում է

© AFP 2023 / DIEGO OPATOWSKIՋրհեղեղ Նոր Զելանդիայում
Ջրհեղեղ Նոր Զելանդիայում - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոքս Բեյ շրջանի Հյուսիսային կղզում ավելի քան 37 հազար տուն հոսանքազրկված է մնում։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Նոր Զելանդիայում «Գաբրիել» ցիկլոնով պայմանավորված ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 9–ի։ Այս մասին հայտնում է New Zealand Herald–ը։
Ավելի վաղ հայտնել էին 5 զոհվածի և ավելի քան 3.5 հազար անհետ կորածների մասին։ Նախնական տվյալներով` չի հաջողվում կապ հաստատել 4.5 հազար մարդու հետ։
ՀԱՀ-ի իշխանությունը հեղեղումների պատճառով տարերային աղետ է հայտարարել, կան զոհեր
Նշվում է, որ Հոքս Բեյ շրջանի Հյուսիսային կղզում ավելի քան 37 հազար տուն հոսանքազրկված է մնում, դրանցից 31.5 հազարը` Նեյպիր քաղաքում։
Նեյպիրի նավահանգստում ժամանակավոր դիահերձարան է տեղադրվել նոր զոհեր գտնելու մտավախությունից ելնելով։
Լրահոս
0