00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
15:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջո Բայդենն առողջ է և սկլերոզով չի տառապում. բժշկի եզրակացությունը

© AP Photo / Susan WalshՋո Բայդեն
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2023
Բաժանորդագրվել
Ամերիկայի նախագահը բուժզննում է անցել, որից հետո Սպիտակ տունը հրապարակել է մասնագետի եզրակացության տեքստը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ջո Բայդենը կարող է արդյունավետ կատարել ԱՄՆ նախագահի գործառույթները. նա առողջ է և ո՛չ սկլերոզով, ո՛չ էլ Պարկինսոնի հիվանդությամբ չի տառապում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է նախագահի բուժող բժիշկ Քևին Օ՛Քոննորը։
Փետրվարի 16-ին Բայդենը երեք ժամ անցկացրել է հիվանդանոցում ամենամյա բուժզննում անցնելու համար։ Սպիտակ տունը տարածել է Օ՛Քոննորի 5-էջանոց եզրակացությունը։
«Նախագահը չի՛ ծխում, չի՛ խմում և շարունակում է ֆիզիկական վարժություններ անել շաբաթական առնվազն 5 անգամ», – հայտնել է բժիշկը։
Նրա խոսքով` Բայդենը առողջ և առույգ 80-ամյա տղամարդ է, որն ի վիճակի է հաջողությամբ կատարել նախագահի պարտականությունները, այդ թվում որպես պետության ղեկավար և գերագույն գլխավոր հրամանատար։
Նշվում է, որ բուժզննման ընթացքում Բայդենի մոտ կրծքի շրջանում մաշկային գոյացություն են հեռացրել։ Բժիշկը հիշեցրել է, որ դեռ մինչև նախագահի պաշտնը զբաղեցնելը Բայդենը վիրահատություն էր տարել` կապված քաղցկեղածին մաշկային գոյացությունների հեռացման հետ։ Դրանց առաջացման պատճառն արևի տակ երկար մնալն է։
Բժիշկը բացատրել է նաև ԱՄՆ նախագահի` ժամանակ առ ժամանակ առաջացող հազի պատճառը. այսպես է արտահայտվում ստամոքսա–կերակրափողային ռեֆլյուքսը` սնվելուց հետո ախտանշանները սրվում են։
Կմասնակցի՞ 2024-ի նախագահական ընտրություններին. Բայդենի պատասխանը
Երբեմն աստիճանների վրա և ինքնաթիռ բարձրանալիս սայթաքող Բայդենի քայլվածքի պատճառը բժիշկը բացատրել է երկու ոտնաթաթերի նյարդաթելերի վնասվածքով, ողնաշարիև ոտնաթաթի արթրիթով, ինչպես նաև նախկինում ունեցած վնասվածքի հետևանքով։
Իսկ ահա Բայդենի մոռացկոտությունն ու լեզվի սայթաքումները, ըստ Օ՛Քոննորի, բժշկական բացատրություն չունեն։ Համենայն դեպս, նյարդաբանական խորը ուսումնասիրության արդյունքները բժիշկը «հուսադրող» է անվանել։
«Ուղեղի կամ այլ նյարդաբանական խանգարման որևէ նշան, ինչպիսիք են ուղեղի կաթվածը, ցրված սկլերոզը, Պարկինսոնի հիվանդությունը կամ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը, չկա»,–ասվում է եզրակացության մեջ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Ջո Բայդենը մտադիր է երկրորդ անգամ իր թեկնածությունը դնել նախագահական ընտրություններում, և, ամենայն հավանականությամբ, վերջնական որոշում կկայացնի 2023 թվականի սկզբին։ Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահը մտադիր է քննարկել այդ հարցն իր ընտանիքի հետ։ Սակայն 2023 թվականի փետրվարին հարցազրույցներից մեկում ԱՄՆ նախագահը խոստովանել էր, որ դեռ պատրաստ չէ որոշում կայացնել առաջիկա նախագահական մրցապայքարին մասնակցելու վերաբերյալ։
Խոստացել էր թափանցիկ վարչակազմ, հրաժարվում է թափանցիկ լինել. կոնգրեսականը` Բայդենի մասին
Լրահոս
0