https://armeniasputnik.am/20230217/nikvol-pashinjany-mjunkhenum-handipel-e-iraqjan-qurdistani-nakhagah-barzanii-het-55523276.html
Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Բարզանիի հետ
Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Բարզանիի հետ
Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը։ 17.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-17T20:18+0400
2023-02-17T20:18+0400
2023-02-17T20:20+0400
իրաքյան քրդստան
նիկոլ փաշինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/11/55523253_0:0:1501:844_1920x0_80_0_0_42336dd6709aa7a3bfc5cf34b1421fd6.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը:Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Կարևորվել է գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը:Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:Հիշեցնենք` Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։ Մյունխենում նա ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հանցավորության դեմ պայքարի հարցեր քննարկել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Համաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպել է նաև Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
իրաքյան քրդստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/11/55523253_11:0:1344:1000_1920x0_80_0_0_5f3377f70f371c623c86d54b982784af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրաքյան քրդստան , նիկոլ փաշինյան
իրաքյան քրդստան , նիկոլ փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Բարզանիի հետ
20:18 17.02.2023 (Թարմացված է: 20:20 17.02.2023) Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը:
Տեղեկությունը հայտնում են
վարչապետի աշխատակազմից։Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Կարևորվել է գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
Հիշեցնենք`
Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։ Մյունխենում նա
ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հանցավորության դեմ պայքարի հարցեր
քննարկել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Համաժողովի շրջանակում Փաշինյանը
հանդիպել է նաև Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։