00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՆ–ի նախկին շենքի դիմաց նստացույց են անում. ոմանք չեն ընդունում առաջարկված պայմանները

© Sputnik / Aram NersesyanՊՆ–ի նախկին շենքի բնակիչները
ՊՆ–ի նախկին շենքի բնակիչները - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2023
ՊՆ–ի նախկին շենքի բնակիչները
Բաժանորդագրվել
Առայժմ հայտնի չէ, թե քաղաքացիները որքան կմնան շենքի դիմաց, նրանք հուսով են, որ որոշումը կփոխվի։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքից վտարված մի խումբ քաղաքացիներ չեն ընդունում սոցաշխատողների առաջարկած պայմանները, նրանք շենքի դիմաց շարունակում են իրենց ցույցը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց շենքի բնակիչներից մեկը` Աննան։
ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ փետրվարի 16-ի վաղ առավոտից սկսել էին ՀՀ ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած բնակիչներին տարածքից հեռացնելու գործողություններ իրականացնել։ Քաղաքացիները վրդովվել էին իրավապահների գործողություններից և պնդում էին, որ իրենց ոչ ոք նախապես չի զգուշացրել։ Ավելի քան 20 մարդ ենթարկվել էր վարչական կալանքի։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել էր, որ իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում նրանց ժամանակավոր կեցության ապահովման հարցը լուծելու համար։ Նշվում էր, որ նաև վարձավճարի փոխհատուցման ծրագիր է քննարկվում։
«Երեկ մենք հանդիպեցինք սոցաշխատողների հետ, որոնք առաջարկեցին ժամանակավորապես տեղափոխվել հանրակացարաններ կամ բնակարաններ, բայց ոմանք համաձայն չեն»,- մեզ հետ զրույցում ասաց Աննան։
Նրա խոսքով` քաղաքացիները շարունակում են մնալ ՊՆ նախկին շենքի բակում, նստացույց են անում, տաքանալու համար խարույկ են վառել։
Ոմանք դեմ են հանրակացարանին, քանի որ հատկացված սենյակները 16 քմ են, ընտանիքով անհնար կլինի տեղավորվել։ Բացի այդ, քաղաքացիներից ոմանք պնդում են, որ գումար են ծախսել ՊՆ–ի նախկին շենքի պայմանները բարելավելու համար, և եթե հիմա տեղափոխվեն, կկորցնեն իրենց արած–դրածը։ Կինն ինքը դեմ չէ սոցաշխատողների առաջարկած պայմաններին։
«Ես նրանց ասում եմ, որ համաձայնեն, որովհետև պետությունը նրանց հնարավորություն է տալիս, բայց նրանք ընդդիմանում են»,- ասաց Աննան։
Շենքի բնակիչներից Հասմիկն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ իրեն ու երեխային ժամանակավորապես քույրն է ապաստան տվել։
«Երեկ մինչև կեսգիշեր այնտեղ էինք, երեխան մրսել–հիվանդացել է, ես հիմա նրա հետ եմ։ Ամուսինս մյուսների հետ շենքի դիմաց է մնացել»,- ասաց նա:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2022 թվականի մայիսին ՊՆ–ի նախկին շենքը փոխանցել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ 2022 թվականի սեպտեմբերից քիչ–քիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։
ՊԵԿ-ը չի անջատել ՊՆ–ի նախկին շենքի լույսերը․ պարզաբանում
Ըստ բնակիչների՝ այստեղ ապրում է 150-ից 200 ընտանիք։ Այս ամբողջ ընթացքում նրանք չեն վճարել բնակարանի ու էլեկտրաէներգիայի վարձերը (շենքում ջուր և գազ չկա)։
Քաղաքացիները հունվարի 23-ին փակել էին Երևան–Աշտարակ մայրուղին` պահանջելով միացնել հունվարի 20-ին անջատած հոսանքը, բայց որևէ էական արդյունքի չէին հասել։ Ոչ ոք նրանց հետ բանակցելու չէր եկել, ոստիկանությանն էլ հաջողվել էր բացել ճանապարհը։
Լրահոս
0