ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ–ին վառելիք և զինամթերք մատակարարող ձեռնարկություններին

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցՌուսաստանի դրոշը Մոսկվայում պաշտպանության նախարարության շենքի վրա
Ռուսաստանի դրոշը Մոսկվայում պաշտպանության նախարարության շենքի վրա - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հարվածի արդյունքում խախտվել է Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումների վառելիքի մատակարարումը, զգալիորեն կրճատվել են Ուկրաինայում պայթուցիկ նյութերի արտադրության հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՌԴ զինված ուժերն այսօր հարված են հասցրել այն ձեռնարկություններին, որոնք Ուկրաինայի զորքերին ապահովում են վառելիքով և զինամթերքով։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Հարվածները հասել են նպատակին։ Նշանառված բոլոր օբյեկտները խոցված են», - ասել են գերատեսչությունից։
ՊՆ-ում պարզաբանել են, որ հարվածի հետևանքով խախտվել է Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումների վառելիքի մատակարարումը, զգալիորեն կրճատվել են Ուկրաինայում պայթուցիկ նյութերի, վառոդների և կոշտ հրթիռային վառելիքի արտադրության հնարավորությունները:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Լրահոս
0