Սասուն Բադասյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

© Photo : official newspaper of MoD of RAՍասուն Բադասյան
Սասուն Բադասյան - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2023
Սասուն Բադասյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սմբատ Գրիգորյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից և վարչության պետ նշանակվել:
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով կադրային փոփոխություններ են կատարվել ՀՀ զինված ուժերում։ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթերից մեկի համաձայն` Ալբերտ Բաղդասարյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Սմբատ Գրիգորյանն էլ ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից և նշանակվել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ։
Մեկ այլ հրամանագրի համաձայն` 5-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Սասուն Բադասյանը։
Հիշեցնենք` Սմբատ Գրիգորյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերին։
Լրահոս
0