Արոնյանը Դյուսելդորֆի Masters մրցաշարի առաջատարների մեջ է

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցԼևոն Արոնյան
Լևոն Արոնյան - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
10 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 130 հազար եվրո:
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթացող WR Chess Masters խոշոր շախմատային մրցաշարի առաջատարների խմբում է:
Երկրորդ տուրում հայ շախմատիստը սևերով խաղում էր գերմանացի Վինսենթ Կեյմերի հետ: 30-րդ քայլում գրանցվեց ոչ–ոքի։
Երկու տուրից հետո Արոնյանը 1,5 միավորով կիսում է առաջինից չորրորդ տեղերը Նոդիրբեկ Աբդուսատտորովի (Ուզբեկստան), Ուեսլի Սոյի (ԱՄՆ) և Ղուկեշի (Հնդկաստան) հետ:
Դյուսելդորֆի մրցաշարին մասնակցում են 10 ուժեղագույն շախմատիստներն ամբողջ աշխարհից: Լևոն Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են նաև ամերիկացի Ուեսլի Սոն, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին և Անդրեյ Եսիպենկոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Նոդիրբեկ Աբդուսատորովը, հոլանդացի Անիշ Գիրին, լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան և հյուրընկալող երկրից`գերմանացի Վինսենթ Քեյմերը:
WR Chess Masters-ի մրցանակային ֆոնդը կազմում է 130 հազար եվրո։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո:
WR Chess Masters․ Լևոն Արոնյանը հաղթել է հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային. տեսանյութ
Լրահոս
0