https://armeniasputnik.am/20230218/hajtni-e-voghj-mnacats-2-zintsarajvoghi-tmrabanakan-pvordzaqnnutjan-ezrakacutjuny-55532253.html
Հայտնի է ողջ մնացած 2 զինծառայողի թմրաբանական փորձաքննության եզրակացությունը
Հայտնի է ողջ մնացած 2 զինծառայողի թմրաբանական փորձաքննության եզրակացությունը
Թմրաբանական փորձաքննության էին ենթարկվել Ազատ գյուղի կացարանի ողբերգական հրդեհի գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը, և երկու զինվոր: 18.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-18T10:05+0400
2023-02-18T10:05+0400
2023-02-18T10:05+0400
հհ քննչական կոմիտե
զինվոր
կացարան
հրդեհ
գեղարքունիքի մարզ
զինծառայող
մահ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/13/54037487_0:0:1601:901_1920x0_80_0_0_c55223be8a7b24fe78e20c39df3fe3dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն ստացել է նաև Ազատ գյուղի զինվորական կացարանում ողջ մնացած երկու զինծառայողների մասով անցկացված թմրաբանական փորձաքննության եզրակացությունը: Ըստ այդ եզրակացության՝ թմրանյութի հետքեր չեն եղել նրանց մարմիններում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Նշենք, որ թմրաբանական փորձաքննության էին ենթարկվել Ազատ գյուղի կացարանի ողբերգական հրդեհի գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը, և երկու զինվոր:Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։Փետրվարի 17–ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է նախաձեռնել ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ։
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/13/54037487_17:0:1440:1067_1920x0_80_0_0_601ce7cf1eb9baae65f1ad8c33f1c71c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, զինվոր, կացարան, հրդեհ, գեղարքունիքի մարզ, զինծառայող, մահ
հհ քննչական կոմիտե, զինվոր, կացարան, հրդեհ, գեղարքունիքի մարզ, զինծառայող, մահ
Հայտնի է ողջ մնացած 2 զինծառայողի թմրաբանական փորձաքննության եզրակացությունը
Թմրաբանական փորձաքննության էին ենթարկվել Ազատ գյուղի կացարանի ողբերգական հրդեհի գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը, և երկու զինվոր:
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն ստացել է նաև Ազատ գյուղի զինվորական կացարանում ողջ մնացած երկու զինծառայողների մասով անցկացված թմրաբանական փորձաքննության եզրակացությունը: Ըստ այդ եզրակացության՝ թմրանյութի հետքեր չեն եղել նրանց մարմիններում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Երեք զինծառայողների մասով թմրաբանական փորձաքննության եզրակացությունները ստացվել են. նրանց օրգանիզմում թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել»»,–գրում է թերթը:
Նշենք, որ թմրաբանական փորձաքննության էին ենթարկվել Ազատ գյուղի կացարանի ողբերգական հրդեհի գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը, և երկու զինվոր:
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը
, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով
կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Փետրվարի 17–ին հայտնի դարձավ, որ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է նախաձեռնել ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ։