https://armeniasputnik.am/20230218/pashinjany-khvorvatiaji-varchapetin-krkin-hravirel-e-hh-inch-harcer-en-qnnarkvel-mjunkhenum-55541380.html
Փաշինյանը Խորվաթիայի վարչապետին հրավիրել է Հայաստան. ի՞նչ հարցեր են քննարկվել Մյունխենում
Փաշինյանը Խորվաթիայի վարչապետին հրավիրել է Հայաստան. ի՞նչ հարցեր են քննարկվել Մյունխենում
Նիկոլ Փաշինյանը Խորվաթիայի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: 18.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-18T15:30+0400
2023-02-18T15:30+0400
2023-02-18T16:23+0400
խորվաթիա
նիկոլ փաշինյան
վարչապետ
հանդիպում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/12/55540117_0:0:1600:900_1920x0_80_0_0_9b48ac7410e1617b0caf0471eca13c33.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Խնդրի լուծման հարցում նա կարևորել է միջազգային հանրության հասցեական ու հետևողական արձագանքը:Կողմերն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և ընդգծել տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման կարևորությունը:Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Խորվաթիայի ԱԳ նախարարի առաջին այցը Հայաստան պատմական նշանակություն ուներ: Նա հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպումը ևս նոր ազդակ կհաղորդի հայ-խորվաթական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:Խորվաթիայի վարչապետը նշել է, որ իր գլխավորած կառավարությունը ևս շահագրգիռ է ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում:Նիկոլ Փաշինյանը Խորվաթիայի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:Հիշեցնենք` Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։ Մյունխենում նա ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հանցավորության դեմ պայքարի հարցեր քննարկել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Համաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպել է նաև Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում շփում է ունեցել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ։ Նա Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ խոսել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեության կարևորության մասին։
խորվաթիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/12/55540117_206:0:1406:900_1920x0_80_0_0_4dace4eba43ff78ed9d9d55649b28648.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
խորվաթիա, նիկոլ փաշինյան, վարչապետ, հանդիպում
խորվաթիա, նիկոլ փաշինյան, վարչապետ, հանդիպում
Փաշինյանը Խորվաթիայի վարչապետին հրավիրել է Հայաստան. ի՞նչ հարցեր են քննարկվել Մյունխենում
15:30 18.02.2023 (Թարմացված է: 16:23 18.02.2023) Նիկոլ Փաշինյանը Խորվաթիայի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Արդեն ավելի քան մեկ ամիս է` Ադրբեջանն արգելափակել է նաև էլեկտրամատակարարումը, լուրջ խնդիրներ են առկա գազի մատակարարման հետ կապված: Այս ամենն առաջացնում է ոչ միայն հումանիտար, այլ նաև բնապահպանական ճգնաժամ»,– ասել է ՀՀ վարչապետը։
Խնդրի լուծման հարցում նա կարևորել է միջազգային հանրության հասցեական ու հետևողական արձագանքը:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և ընդգծել տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման կարևորությունը:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ
Խորվաթիայի ԱԳ նախարարի առաջին այցը Հայաստան պատմական նշանակություն ուներ: Նա հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպումը ևս նոր ազդակ կհաղորդի հայ-խորվաթական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Խորվաթիայի վարչապետը նշել է, որ իր գլխավորած կառավարությունը ևս շահագրգիռ է ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում:
Նիկոլ Փաշինյանը Խորվաթիայի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:
Հիշեցնենք`
Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։ Մյունխենում նա
ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հանցավորության դեմ պայքարի հարցեր
քննարկել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Համաժողովի շրջանակում Փաշինյանը
հանդիպել է նաև Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում շփում է ունեցել նաև Եվրահանձնաժողովի նախագահ
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ։ Նա Լատվիայի նախագահ
Էգիլս Լևիցի հետ խոսել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեության կարևորության մասին։