00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես էին հայերը տոնում Բարեկենդանը

© Sputnik / Asatur YesayantsԲարեկենդանը Հայաստանում
Բարեկենդանը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2023
Բարեկենդանը Հայաստանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կերուխում, քեֆ, ուրախություն, խրախճանք ու զվարճալի խաղեր։ Սրանք Բուն Բարեկենդանի կարևորագույն բաղադրիչներն են, սակայն եկեղեցական այս կարևորագույն տոնը միայն զվարճանքների համար չէ։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Բարեկենդանը ուրախության և զվարճանքի տոն է։ Այն հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ: Այդ օրը մարդիկ այնքան էին բարիանում, որ անգամ իրենց ունեցվածքն էին բաժանում։ ««Հալել եմ եղը յար ջան, հալել եմ եղը...». հենց այս ժողովրդական երգի հնչյունների տակ էր Ուտիս տատը Բարեկենդանի օրը մինչև գիշեր տոնախմբության մասնակիցներին կերակրում քաղցր գաթաներով ու զանազան ուտեստներով։
© Sputnik / Asatur YesayantsԲարեկենդանի տոնակատարությունը Սուրբ Աստվածածին Կաթողիկէ եկեղեցու մոտ
Բարեկենդանի տոնակատարությունը Սուրբ Աստվածածին Կաթողիկէ եկեղեցու մոտ (27 փետրվարի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2023
Բարեկենդանի տոնակատարությունը Սուրբ Աստվածածին Կաթողիկէ եկեղեցու մոտ . Արխիվային լուսանկար
Ընդունված է փախլավա բաժանել, յուղ ու բրնձով պատրաստած փլավ ուտել և հիմնականում էլի ոչ մսային կերակուրներ` քաղցր գաթաներ, յուղոտ գաթաներ ճաշակել։
Բուն Բարեկենդանը, բացի խրախճանքից ու կերուխումից, նաև ազատության օր էր: Երեկոյան, երբ խնջույքից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը թափով բացվում էր, և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի:
© Photo : Facebook / Թեղենիքի ՀամայնքապետարանԲարեկենդանը Հայաստանում
Жители общины Техеник в масках, в преддверии праздника Барекендан - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2023
Բարեկենդանը Հայաստանում
Բարեկենդանի ժամանակ ժողովուրդը ծաղրում էր վատ թագավորներին, դատավորներին, նաև սուտ հարսանիք էին կազմակերպում` տղային հագցնում էին աղջկա շորեր, աղջկան` տղայի շորեր, ու պսակում էին իրար հետ։ Այսինքն` սուտը, կեղծիքը ցուցադրելով` ժողովրդին քարոզում էին 49-օրյա ապաշխարանքի ընթացքում փորձել ճիշտ ապրել։
Իսկ արդեն կեսգիշերին գալիս էր Պաս պապին կամ Ակլատիզը և ազդարարում Մեծ պահքի սկիզբը, որը ձգվում էր 49 օր։ Այս շաբաթներին քրիստոնյաներն իրենց նվիրում էին Աստծուն, ապաշխարում։
© Sputnik / Asatur YesayantsԲարեկենդանը Հայաստանում
В Армении празднуют Масленицу (Бун Барекендан) - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2023
Բարեկենդանը Հայաստանում. Արխիվային լուսանկար
Ըստ ավանդույթի` Ուտիս տատը խորհրդանշում է կնոջ տիրապետության շրջանը՝ ուտիս օրերը, իսկ Պաս պապը` արական տիրապետության և Պաս օրերի շրջանը:
Նշենք, որ այս տարի Մեծ պահքը սկսում է փետրվարի 20–ին, հետևաբար Բուն Բարեկենդանը նշում ենք այսօր` փետրվարի 19–ին։
Լրահոս
0