00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը խոստացել են ոչնչացնել երեք ամսից

© Sputnik / Антон Вергун / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուկրաինայում ամռանը ռազմական իրավիճակի փոփոխության են սպասում։ Ինչի՞ հետ են կապված ուկրաինական իշխանությունների հույսերը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Դավիդ Նարմանիա, ՌԻԱ Նովոստի

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը անկեղծացել է լրագրողների հետ։ Հեռուստամարաթոնի եթերում նա համաքաղաքացիներին խոստացել է, որ ներկայիս հակամարտությունը կվերածվի Ռուսաստանի փլուզման։
«Ռուսաստանի Դաշնությունը այն տեսքով, ինչպես հիմա է, կապամոնտաժվի։ Հակառակ դեպքում այն սպառնալիք կներկայացնի ոչ միայն մեր երկրի, այլև ամբողջ աշխարհի համար»,- ասել է նա։
Նրա խոսքով, ռազմական գործողությունների ընթացքում փոփոխություններ պետք է սպասել արդեն մի քանի ամսից։
«Ամռանը, ես ավելի քան վստահ եմ, մենք բոլորովին այլ պատկեր ենք տեսնելու ռազմաճակատում և այլ հատվածներում... Կտեսնենք, թե որտեղ և ում հողը կլինի պատերազմից հետո»,- նշել է Դանիլովը։
Պարծենկոտություն է, թե ոչ, մի փոքր ավելի ուշ կհասկանանք։ Եկեք նախ հստակեցնենք ժամկետները. ինչո՞ւ ամռանը:
Բանն այն է, որ հենց ամռանն է Ուկրաինան սպասում իր զգալի թվով զինվորականների վերադարձին, որոնք ներկայումս պատրաստություն են անցնում Արևմուտքում՝ ԱՄՆ-ում և ամբողջ Եվրոպայում։ Ամերիկացիները մարզում են Patriot-ի օպերատորներին, գերմանացիներն ու լեհերը՝ «Լեոպարդ»-ների անձնակազմերը, բրիտանացիները՝ հրետանավորներ և օդաչուներ այն կործանիչների համար, որոնք Կիևին դեռ չեն մատակարարել, բելգիացիները` ստորջրյա դրոնների մասնագետներ առաջիկա դիվերսիաների համար։
Բացի այդ, Բեռլինն ու Փարիզը խոստացել են հենց նշված ժամկետին ընդառաջ նախապատրաստել ընդհանուր առմամբ յոթ հազար ուկրաինացի զինվորական։
ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինային «վճռական» հաջողություն ապահովել հակահարձակման գործում. Օսթին
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն արդեն զեկուցել է, որ Leopard 2-ի երկու գումարտակի փոխարեն Կիևը կստանա մեկուկեսը։
Թվում է, թե տարբերությունը շատ չէ, բայց կա մի «բայց»։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ հաշվելու են գերմանական չափանիշներով, որտեղ երկու գումարտակն ավելի քան 90 մեքենա է։ Ավելի ուշ Բեռլինում հստակեցրին, որ խոսքը ուկրաինական գումարտակների մասին է, իսկ դա 60 մեքենա է։ Ընդհանուր առմամբ Ուկրաինայի զինված ուժերը կստանան 47 տանկ սպասվող 90-ի փոխարեն։ Եվս 120 հին Leopard 1 մեքենանե կժամանեն տարեվերջին:
Ժամկետների պահը հասկացանք, բայց ինչո՞վ է պայմանավորված նման արմատական հռետորաբանությունը։
Այս շաբաթ The Washington Post-ում հոդված է հրապարակվել Վաշինգտոնից Կիևին ուղարկված նախազգուշացման մասին՝ հակամարտությունը մոտենում է Ուկրաինայի համար վճռորոշ պահի։ Սպիտակ տան աղբյուրները խոստովանում են, որ ամերիկյան իշխանությունները խոստացել են օգնել իրենց հովանավորյալին: Սակայնհայտնի ձևակերպումը«այնքան, որքան հարկ լինի», վերաբերում է հակամարտության տևողությանը, բայց ոչ աջակցության ծավալներին։
Այլ կերպ ասած, քանի դեռ Զելենսկին աղում է ուկրաինացիներին մոբիլիզացիայով, փող կլինի, բայց եթե արդյունքներըչտպավորեն արևմտյան ղեկավարներին, ապա որքան գնա, այնքան քչանալու է։
Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ հենց այս միտքը պետք է Ուկրաինայի ղեկավարությանը փոխանցեին հունվարին Կիև այցելած ամերիկացի պաշտոնյաները` պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը և Պենտագոնի ղեկավարի տեղակալ Քոլին Քոլը։
Նույն կերպ կարելի է ընկալել նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի վերջին ելույթը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո։ Նա հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը չափազանց շատ զինամթերք են օգտագործում և պետք է ավելի ընտրողական գործեն։ Դա հասկանալի է. դաշինքի պահեստներում պաշարները ռետինից չեն։ Ուոլեսը հավելել է, որ ուկրաինացի հրետանավորները, որոնք հիմա մարզվում են Բրիտանիայում, սովորում են «խնայողաբար կռվել»։
Հրետանու պակասը Կիևը որոշել է հետևակով լրացնել, բայց այստեղ էլ չի ստացվում. մոբիլիզացիան հոգնեցրել է ժողովրդին, և համացանցում ավելի ու ավելի շատ տեսանյութեր են հայտնվում, թե ինչպես են զինկոմիսարիատների աշխատակիցները ծանուցագրեր հանձնում հասարակական տրանսպորտում, ծեծում նրանց, ովքեր հրաժարվում են ստորագրել փաստաթղթերը, ուժով քաշում-տանում։ Ընդհանուր առմամբ, ցանկացողները քիչ են. Արտյոմովսկի օրինակը, որը, ինչպես պնդում են Կիևում, «ռազմավարական նշանակություն չունի», բայց չգիտես ինչու դրա համար մարտերում Ուկրաինայի զինված ուժերը ամեն օր հսկայական կորուստներ են կրում, ոչ ոքի չի ոգեշնչում։
Ուստի այս բոլոր նորությունների ֆոնին ուկրաինացի քաղաքական գործիչներին «խոսիր կամ արա» քաղաքական «եղանից» միայն մի ատամն է մնում՝ հակառակորդին սպառնալ անխուսափելի կործանմամբ։
Այդպես նրանք ամեն կերպ ցուցադրում են իրենց նվիրվածությունը Վաշինգտոնին՝ հույս ունենալով, որ աջակցությունը չի դադարի։
ԱՄՆ-ն կապահովի Ուկրաինայի կարիքները, որպեսզի ՌԴ-ի հետ հակամարտությունը չկրկնվի. Նուլանդ
Բացի այդ, Դանիլովի հնչեցրած հայտարարության նման հայտարարությունները նաև կտրում են բանակցությունների ուղիները։ Եվ դա ձեռնտու է Կիևին, քանի որ Զելենսկու ռեժիմը գոյություն ունի միայն այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը շարունակվում է։ Այլ բան է, որ հենց ուկրաինացիների կյանքը դրանից չի հեշտանում։
Չնայած ամբողջ վերոնշյալին, արժե խուսափել հակառակորդին թերագնահատելուց: Ուկրաինական բանակը հակամարտության ընթացքում հասել է առնվազն 700 հազար մարդու, իսկ գործընկերներից սպառազինությունների մատակարարումները դեռ շարունակվում են, թեկուզև ոչ այն տեմպերով, որոնց սպասում են Կիևում։ Բայց ուկրաինական իշխանությունների և նրանց արևմտյան տերերի՝ Ռուսաստանն իր ներկայիս տեսքով ոչնչացնելու մտադրությունների անկեղծությանը կասկածել չի կարելի։
Իսկ Ռուսաստանը, ի տարբերություն Ուկրաինայի, հզոր հովանավորներ չունի, ուստի մենք ոչ ոքի առաջ պարտավոր չենք «խոսել»։ Մեզ մնում է անել։
Լրահոս
0