https://armeniasputnik.am/20230220/em-araqelutjuny-karevvor-der-kkhagha-sahmani-bnakchutjan-anvtangutjan-gvortsum-mirzvojan-55637654.html
ԵՄ առաքելությունը կարևոր դեր կխաղա սահմանի բնակչության անվտանգության գործում. Միրզոյան
ԵՄ առաքելությունը կարևոր դեր կխաղա սահմանի բնակչության անվտանգության գործում. Միրզոյան
Հանդիպման ընթացքում քննարկումների առանցքում եղել են ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր: 20.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-20T20:45+0400
2023-02-20T20:45+0400
2023-02-20T20:48+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արարատ միրզոյան
սահման
եմ առաքելություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/14/55637019_0:14:1601:914_1920x0_80_0_0_8bee7147f840f0b1b19949824bfeb7b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանում ԵՄ առաքելությունը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում կայունության և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում ապրող բնակչության անվտանգության ապահովման գործում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Թոմատի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծաայությունը։Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:Հայտնել ենք, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունն այսօրվանից սկսում է իր աշխատանքը Հայաստանում։Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը։Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի անվտանգային ընդհանուր իրավիճակին և խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի և միջազգային ջանքերին:Ավելի վաղ Ստեֆանո Թոմատի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր ՀՀ արտգործնախարարի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համարԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/14/55637019_87:0:1508:1066_1920x0_80_0_0_1c23b8fc2ac0a3b107c20b32510ff375.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արարատ միրզոյան, սահման, եմ առաքելություն
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արարատ միրզոյան, սահման, եմ առաքելություն
ԵՄ առաքելությունը կարևոր դեր կխաղա սահմանի բնակչության անվտանգության գործում. Միրզոյան
20:45 20.02.2023 (Թարմացված է: 20:48 20.02.2023) Հանդիպման ընթացքում քննարկումների առանցքում եղել են ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանում ԵՄ առաքելությունը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում կայունության և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում ապրող բնակչության անվտանգության ապահովման գործում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Թոմատի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ, հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծաայությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:
Հայտնել ենք, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունն այսօրվանից սկսում է իր աշխատանքը Հայաստանում։
Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի անվտանգային ընդհանուր իրավիճակին և խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի և միջազգային ջանքերին:
Ավելի վաղ
Ստեֆանո Թոմատի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր ՀՀ արտգործնախարարի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին
հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:
Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար: