00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ փոխարտգործնախարարը «Եվրանեսթի» մասնակիցներին պատմել է Արցախի շրջափակման մասին

© Photo : Facebook / Paruyr HovhannisyanՊարույր Հովհաննիսյան
Պարույր Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2023
Բաժանորդագրվել
Դիվանագետը նշել է, որ ավելի քան երկու ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի բնակիչները մեկուսացված են Հայաստանի Հանրապետությունից և ողջ աշխարհից։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Լաչինի միջանցքի շրջափակումից մոտ ութ շաբաթ անց Լեռնային Ղարաբաղում բոլոր առաջնային նշանակության ապրանքների խիստ պակաս կա։ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում այս մասին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Այսօր մեր առջև ծառացած մարտահրավերներն էլ ավելի բազմազան են, մենք գործ ունենք հումանիտար լուրջ ճգնաժամի հետ, երբ հազարավոր մարդիկ կարող են պարզապես կտրված լինել մնացյալ աշխարհի հետ իրենց կապից։ Ինչպես գիտեք, այսօր մեր առջև ծառացած ամենահրատապ խնդիրը Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն է»,- ասել է փոխնախարարը։
Նա հիշեցրել է, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը՝ միակ ճանապարհը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ողջ աշխարհի հետ։
«Մենք հավատացած ենք, որ Եվրոպայի պարագայում անվտանգությունը չի կարող լինել համապարփակ առանց ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգման։ Մի աշխարհում, որտեղ ժողովրդավարությունը բախվում է բռնապետության կոշտ մրցակցությանը, շատ քիչ երկրներ են շարժվում ճիշտ ուղղությամբ: Հայաստանն այդ փոքրաթիվ երկրների ցանկում է»,- ասել է Հովհաննիսյանը։
Հայաստանի փոխարտգործնախարարի խոսքով` դա տեղի է ունենում ԵՄ աջակցությամբ, որը ոչ միայն շարունակում է մնալ ինստիտուտների կայացման և բարեփոխումների օրակարգին աջակցող Հայաստանի առաջնային գործընկերը, այլև, ընդհանուր առմամբ, Հայաստան-ԵՄ գործընկերությունն ընդլայնվում է նոր ուղղություններով։
Նա իր երախտագիտության խոսքերն է փոխանցել Եվրոպական խորհրդարանին՝ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող բոլոր հստակ հայտարարությունների և բանաձևերի համար, ինչպես նաև Եվրոպական միությանը՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշման համար։
Նշենք, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանն անցկացվում է փետրվարի 18-21-ը Քիշնևում (Մոլդովա):
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0