00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի փաստարկները թույլ էին. քաղաքագետը` արևմտյան տարբերակի վտանգների մասին

© Photo : Screenshot / official site of MSC Նիկոլ Փաշինյանը Մյունխենում
Նիկոլ Փաշինյանը Մյունխենում - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2023
Նիկոլ Փաշինյանը Մյունխենում
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքները։
Արևմուտքի առաջարկած տարբերակով ղարաբաղյան խնդրի լուծումը Լեռնային Ղարաբաղի հայերին կթողնի ճակատագրի քմահաճույքին և կոչնչացնի անվտանգության ցանկացած երաշխիք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մյունխենյան հանդիպումը։
Փետրվարի 18-ին Գերմանիայում Փաշինյանի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց։ Նա ասաց, որ հայկական կողմին առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետեր տեղադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմերում և Լաչինի ու Հայաստանի միջև։ Ադրբեջանի ղեկավարը նաև հավաստիացրեց, որ իր առաջարկները տրամաբանական են համարում ԱՄՆ-ում և ԵՄ-ում, և հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ անթույլատրելի է։
«Եթե խաղաղության պայմանագրում ԼՂ խնդրի վերաբերյալ հիշատակում չլինի, և, գումարած դրան, անցակետ տեղակայվի Լաչինի միջանցքում, նշանակում է մեծ հաշվով լեգիտիմացնել Լեռնային Ղարաբաղից հայաթափության հեռանակարը»,–ասաց Սուրենյանցը։
Քաղաքագետի կարծիքով` այս տարբերակը ոչ մի դեպքում չի կարող հայանպաստ լինել, իսկ Հայաստանը ռեսուրսներ չունի արևմտյան մոդելն ավելի հայամետ դարձնելու համար, քանի որ Արևմուտքն Ադրբեջանի և Թուրքիայի հետ ավելի շատ ընդհանուր ռազմավարական շահեր ունի։
Այս հանդիպման վերաբերյալ հայկական կողմից որևէ մեկնաբանություն չի եղել, հետևաբար, քաղաքագետի դիտարկմամբ, բոլոր ենթադրությունները պետք է անել Ադրբեջանի նախագահի հայտարարությունների և ձևակերպումների հիման վրա։ Սուրենյանցն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ո՛չ Բրյուսելը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն հերքել Ալիևի խոսքերը։
Քաղաքապետը հարաբերական է համարում այս ամենի ֆոնին Պետդեպարտամենտի` խաղաղության պայմանագրի գործընթացում առաջընթացի մասին հայտարարությունը։
«Եթե Պետդեպն առաջընթաց է արձանագրում, դեռ չի նշանակում, որ համաձայնագիրը մոտ է ստորագրման կամ որ ամբողջովին բխում է հայկական կողմի շահերից։ ԼՂ հիմնահարցը հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթից դուրս բերելը մի շարք վտանգներ է ստեղծում։ Ղարաբաղի սուբյեկտության և անվտանգության երաշխիքների մեխանիզմների հարցը հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրում պետք է անպայման ներառված լինի, որպեսզի դրա հիման վրա նախադրյալներ ստեղծվեն ապագայում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության»,–ընդգծեց քաղաքագետը։
Հակառակ պարագայում, եթե Ղարաբաղը չհիշատակվի խաղաղության պայմանագրում, Սուրենյանցի համոզմամբ, Ալիևը դա համարելու է Ադրբեջանի ներքին հարցը` դրանից բխող հետևանքներով։ Փորձագետի գնահատմամբ` թեպետ պատերազմից հետո Ղարաբաղը անկախության հեռանկար չունի, սակայն ինչ-որ սուբյեկտայնության իրավունք ունի` քաղաքական սուբյեկտ լինելու կամ ինքնավարության կարգավիճակի։
Ադրբեջանի նախագահը Մյունխենում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է բանակցություններ վարել Ղարաբաղում ծնված և բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների, այլ ոչ թե Ռուսաստանից ներդրված անձի հետ՝ նկատի ունենալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին:
Քաղաքագետը ցավով է արձանագրում, որ ՀՀ վարչապետը որևէ կերպ չհակադարձեց նրան։
Քննարկմանն անդրադարձ է եղել նաև Լաչինի միջանցքի շրջափակման խնդրին։ Ալիևը շտապել է հերքել ճանապարհի փակման փաստը, իսկ Հայաստանի վարչապետի հակափաստարկները, Սուրենյանցի խոսքով, թույլ էին։
«Ես ակնկալում էի, որ ՀՀ վարչապետն ավելի լավ փաստարկներով կներկայանա։ Այնուամենայնիվ այն հատվածը, երբ նա խոսում էր հօգուտ ԼՂ սուբեյկտայնության և նոյեմբերի 9–ի փաստաթղթում դրա արձանագրումը, բավականին հաջողված էին։ Վարչապետի դիտարկումներն ընդհանուր առմամբ հեռու էին բավարար լինելուց, նա թողեց «սողանքներ», որից շատ հմուտ օգտվեց Ալիևը»,–ասաց Սուրենյանցը` հավելելով, որ կա՛մ Ադրբեջանի նախագահն իր լեզվական վարպետությամբ գերազանցեց Փաշինյանին, կա՛մ հայկական կողմ վատ էր պատրաստվել հանդիպմանը։
Անդրադառնալով մյունխենյան հանդիպումից հետո սպասվող զարգացումներին`Սուրենյանցը նկատեց, որ եթե կարգավորման գործընթացն ընթանա այն սցենարով, ինչի մասին խոսում է Ալիևը, ապա դա չափազանց վտանգավոր հեռանկար է Հայաստանի համար։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը 2022–ի հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
2022–ի հոկտեմբերի 31-ին էլ Սոչիում Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն ընդունվեց, որում նրանք վերահաստատեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Լրահոս
0