«Զովք» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում

© Sputnik / Asatur Yesayants«Զովք» սուպերմարկետների ցանց
«Զովք» սուպերմարկետների ցանց - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2023
«Զովք» սուպերմարկետների ցանց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը, ՔԿ–ից չպարզաբանեցին։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. «Զովք» սուպերմարկետների ցանցում ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Խուզարկություններն իրականացվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Ներկա պահին հավելյալ տեղեկություններ չենք կարող հաղորդել»,– ասաց Աբրահամյանը։
Հարցին, թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը, ՔԿ–ից չպարզաբանեցին։
Լրահոս
0