00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են չափում օդի աղտոտվածությունը Հայաստանում, և ինչն է ազդում օդի որակի վրա

© Sputnik / Aram NersesyanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2023
Երևան
Բաժանորդագրվել
Օդի աղտոտվածության խնդիրը գլոբալ է և արդիական բոլոր խոշոր քաղաքներում, որտեղ կենտրոնացած են արդյունաբերական ձեռնարկությունները և որտեղ բիզնես գործունեություն է ծավալվում։ Sputnik Արմենիայի թղթակիցը պարզել է` որքան է աղտոտված Հայաստանի մայրաքաղաքը։
Երևանն օդի աղտոտվածության մակարդակով մշտապես գլխավորել է Հայաստանի քաղաքների ցանկը, բայց վերջին հինգ տարում իրավիճակը սրվել է։ Բացի արդյունաբերական ձեռնարկություններից, մայրաքաղաքի օդն աղտոտում են տրանսպորտն ու շինարարության աճող ծավալները։ Ընդ որում` մթնոլորտային օդի աղտոտվածությունը ծայրահեղ բարձր մակարդակի է հասնում ամռանն ու ձմռանը։
Մթնոլորտի աղտոտման թեման նոր չէ, բնապահպանները բազմիցս բարձրաձայնել են այդ խնդիրը։ Հարցը հայտնվել է նաև գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում, կառույցում դժգոհ են փոշու և ազոտի երկօքսիդի (տարբեր նյութերի և արդյունաբերական թափոնների այրման արտադրանք ) արտանետումների աճից։ Շրջակա միջավայրի նախարարությունն իր հերթին տեղեկացրել է, որ մշակել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ։ Այդ օրենքները 2014 թվականից չեն փոփոխվել: Գերատեսչությունում հուսով են, որ դա կօգնի բարելավել մայրաքաղաքի օդի որակը։
Ինչպե՞ս է իրականացվում մոնիթորինգը
Հայաստանում չկան մթնոլորտային օդի վիճակի վերահսկման ժամանակակից համակարգեր, որոնք թույլ կտան իրական ժամանակում տեղեկություն ստանալ աղտոտվածության աստիճանի մասին, սակայն գործում են ստացիոնար և շարժական կայաններ, որոնք միջին օրական ցուցանիշներ են ստանում: Միայն Երևանում 45 այդպիսի կայան կա։
Մայրաքաղաքի մի քանի կետերում տեղադրված ստացիոնար կայանները թույլ են տալիս 24-ժամյա ռեժիմով մթնոլորտային օդի մոնիթորինգ իրականացնել, սակայն օրվա որոշակի հատվածում դա հնարավոր չէ անել: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մթնոլորտային օդի մոնիթորինգի դիտորդական ցանցի պետ Կարեն Ղազարյանը պարզաբանում է, որ յուրաքանչյուր ստացիոնար կետ հագեցած է նմուշառման երեք համակարգով, որոնցից յուրաքանչյուրով մինչև 3 հազար խորանարդ մետր օդ է անցնում մեկ օրում։
© Sputnik / Aram NersesyanԿարեն Ղազարյան
Начальник наблюдательной сети мониторинга атмосферного воздуха ГНКО ЦГМ Армении Карен Газарян в стационаром посту мониторинга атмосферного воздуха - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2023
Կարեն Ղազարյան
«Օդը մտնում է ֆիլտրերի միջոցով, իսկ լաբորատորիայում արդեն որոշում ենք փոշու խտության ցուցանիշները։ Ծծմբի երկօքսիդը և ազոտի երկօքսիդը որոշելու համար օդը անցնում է քիմիական նյութերով լցված խողովակի միջոցով, ինչպես նաև իրականացնում ենք մակերևութային օզոնի նմուշառում (առաջանում է սմոգի արդյունքում. խմբ.)», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ղազարյանը։
Հետո օդի նմուշներ պարունակող խողովակները տարվում են լաբորատորիա, որտեղ դրանց պարունակությունը քիմիական անալիզի է ենթարկվում: Բոլոր դիտակայաններից (ինչպես ստացիոնար, այնպես էլ շարժական) նմուշները լաբորատորիա են մտնում ամեն օր՝ սովորաբար առավոտյան ժամը 10:00-ին, իսկ օրվա երկրորդ կեսին մասնագետները պարզում են, թե անցած օրվա ընթացքում օդն ինչ որակի է եղել:
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ օդի նմուշները մշակվում են արդյունահանման և սպեկտրոմետրիկ անալիզի միջոցով: Մասնավորապես` ստուգվում է օդի նմուշներով փորձանոթներում ազոտի երկօքսիդի, ծծմբի երկօքսիդի և մակերեսային օզոնի պարունակությունը։
Լաբորատորիայում մշակվում են նաև պասիվ մեթոդով ստացված տվյալները։ Քաղաքի տարբեր մասերում շենքերին կցվում են ֆիլտրերով փոքր սարքեր։ Հակոբյանի խոսքով` որպեսզի վերլուծությունը ճշգրիտ լինի, պահպանվում են հատուկ նորմեր. Օրինակ` ֆիլտրը պետք է տեղադրվի մարդու հասակից բարձր, ճանապարհից որոշակի հեռավորության վրա, բնակելի շրջանների մոտ:
© Sputnik / Aram Nersesyan

Օդի նմուշներ պարունակող խողովակները տարվում են լաբորատորիա, որտեղ դրանց պարունակությունը քիմիական անալիզի է ենթարկվում

Օդի նմուշներ պարունակող խողովակները տարվում են լաբորատորիա, որտեղ դրանց պարունակությունը քիմիական անալիզի է ենթարկվում - Sputnik Արմենիա
1/5

Օդի նմուշներ պարունակող խողովակները տարվում են լաբորատորիա, որտեղ դրանց պարունակությունը քիմիական անալիզի է ենթարկվում

© Sputnik / Aram Nersesyan

Փոշու չափման համար ֆիլտրեր

Փոշու չափման համար ֆիլտրեր - Sputnik Արմենիա
2/5

Փոշու չափման համար ֆիլտրեր

© Sputnik / Aram Nersesyan

Լաբորատորիայի աշխատակից

Լաբորատորիայի աշխատակից - Sputnik Արմենիա
3/5

Լաբորատորիայի աշխատակից

© Sputnik / Aram Nersesyan

Լաբորատորիայում քիմիական անալիզի է ենթարկվում խողովակների պարունակությունը

Լաբորատորիայում  քիմիական անալիզի է ենթարկվում խողովակների պարունակությունը - Sputnik Արմենիա
4/5

Լաբորատորիայում քիմիական անալիզի է ենթարկվում խողովակների պարունակությունը

© Sputnik / Aram Nersesyan

Լաբորատորիայի աշխատակից

Լաբորատորիայի աշխատակից - Sputnik Արմենիա
5/5

Լաբորատորիայի աշխատակից

1/5

Օդի նմուշներ պարունակող խողովակները տարվում են լաբորատորիա, որտեղ դրանց պարունակությունը քիմիական անալիզի է ենթարկվում

2/5

Փոշու չափման համար ֆիլտրեր

3/5

Լաբորատորիայի աշխատակից

4/5

Լաբորատորիայում քիմիական անալիզի է ենթարկվում խողովակների պարունակությունը

5/5

Լաբորատորիայի աշխատակից

Մասնագետը նշում է, որ լաբորատորիա բերած ֆիլտրերից (շատ հաճախ նույնիսկ անալիզից առաջ) պարզ է դառնում, որ նշված տեղանքը խիստ աղտոտված է փոշով (գերազանցվել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ), դրանք մուգ գույն են ունենում։ Ամենից հաճախ նման ֆիլտրերը գալիս են քաղաքի կենտրոնից։ Օդի մեջ փոշու ՍԹԿ-ի ցուցանիշների նորմը կազմում է 0,15 մգ/խմ: Կենտրոն համայնքում այդ ցուցանիշներն ամեն օր 1,5-2 անգամ գերազանցում են նորման: Դրա վրա ազդում են ակտիվ շինարարությունը, տրանսպորտի շարժը։
Ի դեպ, 2021 թվականի արդյունքների համաձայն` մթնոլորտային օդի հիմնական աղտոտիչների ցանկում ամենաառաջինը հենց փոշին է։
© Sputnik / Aram NersesyanԳոհար Հակոբյան
Начальник качества атмосферного воздуха ГНКО ЦГМ Гоар Акопян - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2023
Գոհար Հակոբյան
«2022 թվականի վերջնական տվյալներ դեռ չկան, սակայն անցած տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով` Երևանում միջին հաշվով փոշու և ծծմբի երկօքսիդի ՍԹԿ ցուցանիշների գերազանցում չի արձանագրվել` բացառությամբ քաղաքի կենտրոնի։ Միևնույն ժամանակ ազոտի երկօքսիդի ցուցանիշները նոյեմբերին ու դեկտեմբերին 1,1 անգամ գերազանցել են ՍԹԿ-ն», - ասաց Հակոբյանը։
© Sputnik / Aram NersesyanԳոհար Հակոբյանը ցույց է տալիս օդի աղտոտվածության մոնիթորինգի արդյունքները
Гоар Акопян показывает результаты мониторинга загрязнения воздуха - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2023
Գոհար Հակոբյանը ցույց է տալիս օդի աղտոտվածության մոնիթորինգի արդյունքները
Մասնագետը պնդում է, որ երկրում ու քաղաքում տիրող իրավիճակը համապատասխանում է համաշխարհային միտումներին և աղետալի չէ։
Աղտոտման պատճառը
Հայաստանում մթնոլորտային օդի մաքրության մոնիթորինգը, մայրաքաղաքից բացի, իրականացվում է նաև մի շարք խոշոր քաղաքներում։ Սովորաբար ամենամաքուր օդը լինում է Ծաղկաձոր առողջարանային քաղաքում, իսկ ամենափոշոտը, որպես կանոն, Հրազդանում (ցեմենտի գործարանի պատճառով)։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ օդի աղտոտվածությունը գլոբալ խնդիր է, որն արդիական է ամբողջ աշխարհում: Սակայն Հայաստանում այժմ հնարավորություն չկա չափելու շմոլ գազի արտանետման մակարդակը, որը ժամանակակից սարքերի բացակայության պատճառով օդի աղտոտման հիմնական գործոններից է:
© Sputnik / Aram NersesyanԳայանե Շահնազարյան
Замдиректора Центра гидрометеорологии и мониторинга Гаяне Шахназарян - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2023
Գայանե Շահնազարյան
Օդի հիմնական աղտոտիչները․
Փոշի՝ այդ թվում PM10 և PM 2.5
Ածխածնի մոնօքսիդ
Ազոտի օքսիդներ
Ծծմբի երկօքսիդ
Գետնամերձ օզոն
Ծանր մետաղներ
Ցնդելի օրգանական միացություն
Մասնագետը պնդում է, որ սովորաբար փոշու պարունակությունը Երևանում ավելի հաճախ գերազանցում է ՍԹԿ-ն ամռանը, քան ձմռանը։ Բայց քանի որ ձմռան ամիսներին մայրաքաղաքը օրեր շարունակ պատվում է մառախուղով, մթնոլորտի շրջանառությունն էլ է ավելի վատ կատարվում, ինչը օդում վնասակար նյութերի լճացման է հանգեցնում։ Սա արտացոլվում է կոնցենտրացիայի ցուցանիշներում: Շահնազարյանը նշեց, որ ձմռանը ազոտի երկօքսիդի բարձր ցուցանիշները պայմանավորված են ավտոմոբիլային տրանսպորտի արտանետումներով ու բնակարաններում գազի ջեռուցման կաթսաների աշխատանքով:
Այսպիսով` Երևանում օդի նման որակը ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի գործոնի հետևանք է։ Կենսաբանական գիտությունների թեկնածու Պետրոս Թոզալաքյանը առանձնացնում է չոր կլիման, քաղաքի համար անհրաժեշտ քանակի կանաչ գոտիների բացակայությունը, խիտ կառուցապատումը և վերջին տարիներին տրանսպորտային միջոցների թվի ավելացումը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում մասնագետը պարզաբանեց, որ Երևանում և որոշ քաղաքներում կլիման ինքնին նպաստում է փոշու կուտակմանը, իսկ որոշակի պահանջներին և նորմերին չհամապատասխանելը միայն սրում է իրավիճակը։
«Չոր կլիմայի պայմաններում Երևանում քիչ են կանաչ տարածքները, ծառերը», - ասաց Թոզալաքյանը:
Բացի այդ, օրվա ընթացքում քամին քաղաքի վերին շրջաններից փոշին տանումէ դեպի կենտրոն, որտեղ խիտ կառուցված բարձրահարկ շենքերը նույնպես խաթարում են օդի շրջանառությունը։ Օդի որակի վրա բացասաբար է ազդում նաև քաղաքի ծայրամասում գտնվող ամենամեծ աղբավայրը՝ Նուբարաշենը։
© Sputnik / Aram NersesyanՆուբարաշենի աղբավայրը
Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2023
Նուբարաշենի աղբավայրը
Ամռանը իրադրությունը բարդացնում են անվերահսկելի հրդեհները, ինչը չի կարող չազդել մարդկանց, հատկապես` մոտակայքում ապրողների առողջական վիճակի վրա։ Այս պահին քաղաքապետարանը պատրաստվում է լիովին փակել Նուբարաշենի գործող աղբավայրը, հարակից տարածքում նորը կառուցել՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան։
Ի՞նչ է անում պետությունը
Վերջին տարիներին ավելացող բնակարանաշինության ծավալները (որը պայմանավորված է նորակառույց շենքերում եկամտահարկի վերադարձով) անդրադառնում են օդի որակի վրա։ Ամռանը մայրաքաղաքում բառացիորեն շնչելու օդ չկա, շատերի մոտ սրվում է ալերգիան։
Այս պատճառով կառավարությունը դեռ 2022 թվականի դեկտեմբերին որոշել էր խստացնել վերահսկողությունը շինհրապարակներում։ Մշակվել է օրինագիծ (դեռ հաստատված չէ կառավարության կողմից), ըստ որի՝ կսահմանվեն նորմեր, որոնք խախտողները պատասխանատվության կենթարկվեն` տուգանքից մինչև լիցենզիայի կասեցում։
Այժմ շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելու համար 100 000 դրամ տուգանք է նախատեսված, իսկ շինարարական աղբ թափելու համար` 50 հազար։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը պատասխանել են, որ շարունակում են հետևել նորմերի պահպանմանը այն ձեռնարկություններում, որոնց արտադրությունն անմիջականորեն ազդում է մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակի վրա: Վերջին հինգ տարիների ընթացքում տեսչական մարմնի իրականացրած ծրագրային և արտածրագրային ստուգումների, ինչպես նաև վարչական վարույթների արդյունքում հայտնաբերվել է թվով 483 խախտում, ինչի համար պատասխանատու անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության (90 հազար դոլարի չափով տուգանք) և տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ։ Թվով 13 տնտեսավարողների մոտ գործողությունները կասեցվել են՝ անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակների թույլտվության բացակայության հիմքով, որոնցից թվով 9 կազմակերպություն ձեռք են բերել թույլտվություն, որի հետևանքով կասեցումը հանվել է։
Ամենահաճախ հանդիպող խախտումները` շինհրապարակներն օրվա ընթացքում պարբերաբար չեն ջրվում, շինհրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը չեն լվացվում, ՀՀ տարածքում ավտոտրանսպորտային միջոցներով սորուն նյութերի տեղափոխումը կատարվում է առանց փոշու համար անթափանց ծածկոցների։
Դա հանգեցնում է քամու ժամանակ անօրգանական փոշու աղտոտման մակարդակի բարձրացման, հատկապես ամռանը, երբ բարձր ջերմաստիճանի պայմաններում օդում նվազագույն խոնավություն կա: Կանխարգելիչ միջոցառումների թվում են ձեռնարկատերերի և տնտեսվարող սուբյեկտների հետ բացատրական աշխատանքները։
ԱՀԿ-ի տվյալներով՝ օդի աղտոտվածությունը տարեկան մոտ 8 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում։ Հայաստանում այդ առումով ուսումնասիրություններ չեն իրականացվում, սակայն ակնհայտ է` որքան ցածր է օդի աղտոտվածության մակարդակը, այնքան ավելի առողջ են մեր քաղաքացիների սրտանոթային և շնչառական համակարգերը։
Օդի վատ որակը հանգեցնում է մանկական ասթմայի և սուր շնչառական վարակների հետ կապված հիվանդացության դեպքերի ավելացման, արյան շրջանառության համակարգի հիվանդությունների, ուռուցքային հիվանդությունների և շնչուղիների հետ կապված խնդիրների:
Եվ եթե Երևանում օդի աղտոտվածության վերահսկողության հարցը մինչև գարուն չլուծվի, ապա ամռանը կրկին հնարավոր չի լինի շնչել…
Լրահոս
0