Արմեն Գրիգորյանն ընդունել է Ստեֆանո Թոմատի գլխավորած՝ ԵՄ առաքելության պատվիրակությանը

© Photo : ՀՀ Անվտանգության խորհուրդ / Security Council of ArmeniaԱրմեն Գրիգորյանն ընդունել է Ստեֆանո Թոմատի գլխավորած պատվիրակությանը
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ստեֆանո Թոմատի գլխավորած պատվիրակությանը - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2023
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ստեֆանո Թոմատի գլխավորած պատվիրակությանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ԵՄ առաքելությունը կշարունակի նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:Այս մասին հայտարարել է ԱԽ քարուղար Արմեն Գրիգորյանը ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Թոմատի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Հայտնել ենք, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունն փետրվարի 20-ից սկսել է իր աշխատանքը Հայաստանում։
«Ողջունելով ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության ժամանումն ու պաշտոնական մեկնարկը Հայաստանում՝ ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ այն կշարունակի նպաստել մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ստեֆանո Թոմատը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել Հայաստանում իրենց կողմից իրականացվելիք աշխատանքները:
Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
Ավելի վաղ Ստեֆանո Թոմատի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ արտգործնախարարի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համար
ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:
Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:
Լրահոս
0