Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ 2022–ին աճել է 2,8 անգամ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի ծավալը, ըստ Եվրասիական զարգացման բանկի տվյալների, պատմական ռեկորդ է սահմանել։
2022 թվականին Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 2,8 անգամ։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական զարգացման բանկի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵԱՏՄ փոխադարձ առևտուրը 2022 թվականին հասել է առավելագույն արժեքի և, բանկի վերլուծաբանների գնահատմամբ, կազմել է 80,6 մլրդ դոլար (10,3% աճ):
Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը ԵԱՏՄ արտահանման ծավալներն ավելացրել են 9,8 մլրդ դոլարով (1,4 անգամ), որից դեպի Ռուսաստան` 9,5 մլրդ դոլարով։
ԵԱՏՄ-ն դարձել է ՀՀ–ի գլխավոր արտաքին առևտրային գործընկերը. փորձագետը` հետազոտության մասին
Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ աճել է 1,6 մլրդ դոլարով (2,8 անգամ), Բելառուսինը՝ 5,6 մլրդ դոլարով (1,3 անգամ), Ղազախստանինը 1,9 մլրդ դոլարով (1,2 անգամ), Ղրղզստանինը՝ 646 մլն դոլարով (1,8 անգամ)։
ԵԱՏՄ շուկայի նշանակությունը Հայաստանի և Ղրղզստանի համար զգալիորեն աճել է։ Միության երկրների մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ աճել է՝ 29,3%-ից հասնելով 46,8%, Ղրղզստանում` 28,8%-ից հասնելով 65,8%-ի։
ԵԱՏՄ երկրները 2022 թ–ին գյուղատնտեսական ապրանքների արտադրությունն ավելացրել են 9,4 %-ով
Լրահոս
0