ՀՀ–ում գյուղմթերքի արտադրությունը ծավալային առումով նվազել է, դրամային արտահայտմամբ` աճել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տոննայով հաշվարկելիս գյուղմթերքի մեծ մասի առումով իսկապես անկում է նկատվում, բացառությամբ հավկիթի, մրգերի և լոբազգիների։ Մանրամասները` Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։
ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը բոլոր տեսակների տնտեսություններում 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 9,4 տոկոսով։
Աճ է նկատվում միության բոլոր հանրապետություններում՝ Ռուսաստանում՝ 10,2%, Ղազախստանում՝ 9,1%, Ղրղզստանում՝ 7,3%, Բելառուսում՝ 3,6%, Հայաստանում՝ 1,6%։
Հայաստանում դրամային արտահայտմամբ 1,6%-ը ընթացիկ գներով է ներկայացված (առանց գնաճի փոփոխության, ընդ որում` այն մեկ տարվա ընթացքում 8,6% է կազմել)։ Այդպիսով՝ ծավալների առումով արտադրությունը կրճատվել է։
Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ 2022–ին աճել է 2,8 անգամ
Տոննայով հաշվարկելիս գյուղմթերքի մեծ մասի առումով իսկապես անկում է նկատվում, բացառությամբ հավկիթի (որտեղ խրոնիկ գերարտադրություն է դիտվում), մրգերի, ինչպես նաև լոբազգիների։
Լրահոս
0