https://armeniasputnik.am/20230221/kirakvosjany-mijazgajin-dataranum-kmasnakci-lachini-mijancqi-temajvov-vorvoshman-hraparakmany-55646394.html
Կիրակոսյանը միջազգային դատարանում կմասնակցի Լաչինի միջանցքի թեմայով որոշման հրապարակմանը
Կիրակոսյանը միջազգային դատարանում կմասնակցի Լաչինի միջանցքի թեմայով որոշման հրապարակմանը
Հայաստանի կողմից «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը Ա կհրապարակվի վաղը՝ փետրվարի 22-ին, Երևանի... 21.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-21T09:36+0400
2023-02-21T09:36+0400
2023-02-21T09:38+0400
լաչինի միջանցք
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
հայաստան
եղիշե կիրակոսյան
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/02/54726362_0:214:2048:1366_1920x0_80_0_0_75c2d89a3f7dfaff9897d62eae8f7f2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Նիդեռլանդների Թագավորություն (Հաագա)։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի փետրվարի 21-23-ը ներառյալ գործուղել Նիդեռլանդների Թագավորություն՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակմանը մասնակցելու նպատակով»,–ասված է որոշման մեջ:Նշվում է, որ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։Միջազգային հանրությունն ակնհայտորեն արձագանքում է Լաչինի միջանցքի շրջափակմանը. Փաշինյան
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/02/54726362_81:0:1902:1366_1920x0_80_0_0_e65dd0a397f4b8e887a8ab2a567c1181.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լաչինի միջանցք, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), հայաստան, եղիշե կիրակոսյան, ադրբեջան
լաչինի միջանցք, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), հայաստան, եղիշե կիրակոսյան, ադրբեջան
Կիրակոսյանը միջազգային դատարանում կմասնակցի Լաչինի միջանցքի թեմայով որոշման հրապարակմանը
09:36 21.02.2023 (Թարմացված է: 09:38 21.02.2023) Հայաստանի կողմից «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը Ա կհրապարակվի վաղը՝ փետրվարի 22-ին, Երևանի ժամանակով 19:00-ին։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Նիդեռլանդների Թագավորություն (Հաագա)։ Համապատասխան
որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի փետրվարի 21-23-ը ներառյալ գործուղել Նիդեռլանդների Թագավորություն՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակմանը մասնակցելու նպատակով»,–ասված է որոշման մեջ:
Նշվում է, որ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Նշենք, որ Հայաստանի կողմից «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի վաղը՝ փետրվարի 22-ին, Երևանի ժամանակով 19:00-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝
• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։