https://armeniasputnik.am/20230221/nikvol-pashinjann-yndunel-e-fransiaji-nakhkin-varchapetin-khvosel-en-lachini-mijancqi-khndric-55688289.html
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետին. խոսել են Լաչինի միջանցքի խնդրից
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետին. խոսել են Լաչինի միջանցքի խնդրից
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: 21.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-21T17:15+0400
2023-02-21T17:15+0400
2023-02-21T17:24+0400
լաչինի միջանցք
ֆրանսիա
վարչապետ
նիկոլ փաշինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/15/55687990_0:0:1600:901_1920x0_80_0_0_8f57f797318b40bee9acfd321417b99b.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպը Եղել է Սյունիքի մարզում, Գորիսում հանդիպել արցախահայերի հետ, որոնք Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով չեն կարողանում մեկնել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին նա ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախկին վարչապետի այցը Հայաստան, Սյունիքի մարզ: Նա կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետևողական զարգացումը և ընդգծել պարոն Ֆիլիպի ջանքերը՝ դրանց ամրապնդման գործում:Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/15/55687990_179:0:1600:1066_1920x0_80_0_0_959bf74e999a159006e0c3fe6177fe2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լաչինի միջանցք, ֆրանսիա, վարչապետ, նիկոլ փաշինյան
լաչինի միջանցք, ֆրանսիա, վարչապետ, նիկոլ փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետին. խոսել են Լաչինի միջանցքի խնդրից
17:15 21.02.2023 (Թարմացված է: 17:24 21.02.2023) Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպը Եղել է Սյունիքի մարզում, Գորիսում հանդիպել արցախահայերի հետ, որոնք Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով չեն կարողանում մեկնել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին նա ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։ «Այս համատեքստում կարևորվել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության շարունակական ուշադրությունն ու հետևողական քայլերը՝ ԼՂ-ում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու նպատակով»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախկին վարչապետի այցը Հայաստան, Սյունիքի մարզ: Նա կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետևողական զարգացումը և ընդգծել պարոն Ֆիլիպի ջանքերը՝ դրանց ամրապնդման գործում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։