https://armeniasputnik.am/20230221/rdn-dadarecnum-e-masnakcutjuny-putiny-rhzk-pajmanagri-masin-55682268.html
ՌԴ–ն դադարեցնում է մասնակցությունը. Պուտինը` ՌՀԶԿ պայմանագրի մասին
ՌԴ–ն դադարեցնում է մասնակցությունը. Պուտինը` ՌՀԶԿ պայմանագրի մասին
Պուտինն անհեթեթ է համարում Ռուսաստանի հասցեին հնչող պահանջները։ 21.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-21T15:46+0400
2023-02-21T15:46+0400
2023-02-21T15:54+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
նատօ
տեսանյութ
տեսանյութեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/15/55677445_0:0:1280:720_1920x0_80_0_0_f952ffb6d66841d1ebf1abf5cbd6c20d.jpg
Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը, բայց դուրս չի գալիս Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրից։ Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում այդ մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը։«Ստիպված եմ այսօր հայտարարել, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը։ Կրկնում եմ` դուրս չի գալիս պայմանագրից, ո՛չ, այլ հենց դադարեցնում է իր մասնակցությունը», - ասել է ՌԴ ղեկավարը։Պուտինն անհեթեթ է որակել Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրին վերադառնալու վերաբերյալ Ռուսաստանի հասցեին հնչող պահանջները։«Այս տարվա փետրվարի սկզբին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Ռուսաստանին ուղղված փաստացի պահանջ հնչեց, ինչպես իրենք ենք արտահայտվում, «վերադառնալ Ռազմավարական հարձակողական զենքի մասին պայմանագրի կատարմանը», այդ թվում՝ թույլ տալ տեսչական գործունեություն իրականացնել մեր միջուկային, պաշտպանական օբյեկտների նկատմամբ ։ Դե, նույնիսկ չգիտեմ` ինչպես դա անվանեմ, աբսուրդի թատրոն է։ Մեզ հայտնի է, որ Արևմուտքն անմիջական առնչություն ունի կիևյան ռեժիմի կողմից մեր ռազմավարական ավիացիայի բազաներին հարվածներ հասցնելու փորձերին», - ասել է Պուտինը։Նա նշել է, որ այդ նպատակով կիրառված անօդաչուները զինվել և արդիականացվել են ՆԱՏՕ-ական մասնագետների աջակցությամբ։«Իսկ հիմա նրանք ուզում են նաև մեր պաշտպանական օբյեկտները ստուգել։ Այսօրվա դիմակայության պայմաններում դա պարզապես անհեթեթ է հնչում», - հավելել է Պուտինը։ՌԴ նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ն, Ռուսաստանից պահանջելով վերականգնել տեսչական ստուգումները, ըստ էության, հայտարարել է պայմանագրի մասնակից դառնալու ցանկության մասին, կոնկրետ դրան Ռուսաստանը կողմ է. վաղուց էր հասունացել։ԱՄՆ-ն չի կարողանա ստուգումներ անցկացնել ՌԴ-ի ռազմավարական սպառազինության օբյեկտներում. ԱԳՆՍպառազինությունների կրճատման պայմանագիրն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային սպառազինությունների վերահսկման միակ ռեժիմն է, որը Բայդենի վարչակազմը երկարաձգել է հինգ տարով՝ մինչև 2026 թվականը: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդեն սկսել էին միջուկային զենքի սահմանափակման վերաբերյալ ապագա պայմանագրի չափորոշիչների հստակեցումը, սակայն երկխոսությունն ընդհատվեց Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Ինչպես հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտում, Վաշինգտոնը պատրաստ է դիտարկել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական երկխոսության նոր փուլի հնարավորությունը, սակայն բարեխիղճ մոտեցման ապացույցներ է ակնկալում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/15/55677445_167:0:1127:720_1920x0_80_0_0_eee53d553f1959404f3c924d0b6d276a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, նատօ, видео, տեսանյութ, տեսանյութեր
ռուսաստան, վլադիմիր պուտին, նատօ, видео, տեսանյութ, տեսանյութեր
ՌԴ–ն դադարեցնում է մասնակցությունը. Պուտինը` ՌՀԶԿ պայմանագրի մասին
15:46 21.02.2023 (Թարմացված է: 15:54 21.02.2023) Պուտինն անհեթեթ է համարում Ռուսաստանի հասցեին հնչող պահանջները։
Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը, բայց դուրս չի գալիս Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրից։ Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում այդ մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
«Ստիպված եմ այսօր հայտարարել, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը։ Կրկնում եմ` դուրս չի գալիս պայմանագրից, ո՛չ, այլ հենց դադարեցնում է իր մասնակցությունը», - ասել է ՌԴ ղեկավարը։
Պուտինն անհեթեթ է որակել Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրին վերադառնալու վերաբերյալ Ռուսաստանի հասցեին հնչող պահանջները։
«Այս տարվա փետրվարի սկզբին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Ռուսաստանին ուղղված փաստացի պահանջ հնչեց, ինչպես իրենք ենք արտահայտվում, «վերադառնալ Ռազմավարական հարձակողական զենքի մասին պայմանագրի կատարմանը», այդ թվում՝ թույլ տալ տեսչական գործունեություն իրականացնել մեր միջուկային, պաշտպանական օբյեկտների նկատմամբ ։ Դե, նույնիսկ չգիտեմ` ինչպես դա անվանեմ, աբսուրդի թատրոն է։ Մեզ հայտնի է, որ Արևմուտքն անմիջական առնչություն ունի կիևյան ռեժիմի կողմից մեր ռազմավարական ավիացիայի բազաներին հարվածներ հասցնելու փորձերին», - ասել է Պուտինը։
Նա նշել է, որ այդ նպատակով կիրառված անօդաչուները զինվել և արդիականացվել են ՆԱՏՕ-ական մասնագետների աջակցությամբ։
«Իսկ հիմա նրանք ուզում են նաև մեր պաշտպանական օբյեկտները ստուգել։ Այսօրվա դիմակայության պայմաններում դա պարզապես անհեթեթ է հնչում», - հավելել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ն, Ռուսաստանից պահանջելով վերականգնել տեսչական ստուգումները, ըստ էության, հայտարարել է պայմանագրի մասնակից դառնալու ցանկության մասին, կոնկրետ դրան Ռուսաստանը կողմ է. վաղուց էր հասունացել։
Սպառազինությունների կրճատման պայմանագիրն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային սպառազինությունների վերահսկման միակ ռեժիմն է, որը Բայդենի վարչակազմը
երկարաձգել է հինգ տարով՝ մինչև 2026 թվականը: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդեն սկսել էին միջուկային զենքի սահմանափակման վերաբերյալ ապագա պայմանագրի չափորոշիչների հստակեցումը, սակայն երկխոսությունն ընդհատվեց Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Ինչպես հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտում, Վաշինգտոնը պատրաստ է դիտարկել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական երկխոսության նոր փուլի հնարավորությունը, սակայն բարեխիղճ մոտեցման ապացույցներ է ակնկալում։