00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում դժվար թե անցկացվի. Վարդանյանը թվարկում է պատճառները

Վարդանյան. Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները սրված են, դժվար է անկնալել «3+3»–ի հանդիպում Թեհրանում
Բաժանորդագրվել
Իրանագետ Ժաննա Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «3+3» ձևաչափի շրջանակում հերթական հանդիպումն Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացնելու հեռանկարին։
Իրանի մայրաքաղաքում «3+3» ձևաչափով հանդիպում դժվար թե անցկացվի։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը` միաժամանակ նշելով, որ այդ ձևաչափն Իրանի համար աշխարհաքաղաքական գործընթացներից դուրս չմնալու միջոց է, հետևաբար մշտապես փորձում է առաջ մղել տվյալ ձևաչափով հանդիպումներ անցկացնելու անհրաժեշտությունը, թեև արդյունքներն այդքան էլ շոշափելի չեն։
ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ։
«Քանի որ այժմ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները սրված են, և Թեհրանում չի գործում ադրբեջանական դեսպանատունը, դժվար է ակնկալել լիարժեք ձևաչափով հանդիպում, չնայած իրանական կողմը միշտ հայտարարել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն բացառապես տեղի երկրների ջանքերով։ Դա միանգամայն տեղավորվում է Իրանի արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ»,– ասաց Վարդանյանը։
Նա հիշեցրեց, որ Իրանը միշտ է հանդես է եկել «3+3» ձևաչափի գործարկման օգտին, և այդ երկրի արտգործնախարարության ներկայացուցիչն առաջինն էր, որ տարածաշրջանային այց կատարեց տվյալ ձևաչափը կյանքի կոչելու համար։ Փորձեցին Վրաստանին ևս համոզել, որպեսզի մասնակից դառնա, սակայն այդ ջանքերը դեռ արդյունք չեն տվել։
«Անկախ դրանից, հարավկովկասյան երկրների, ՌԴ–ի և Թուրքիայի հետ տարբեր մակարդակով հանդիպումների, հեռախոսազրույցների ժամանակ իրանական կողմը հիշեցնում է ձևաչափի մասին»,– ասաց մեր զրուցակիցը։
Վարդանյանի կարծիքով` «3+3» ձևաչափով պարբերաբար հանդիպումներ չանցկացնելու հիմնական խոչընդոտը մասնակից երկրների ցանկության բացակայությունն է, այլ ոչ թե Արևմուտքի կողմից խոչընդոտների հարուցումը։ Հիմնախնդիրներից մեկն էլ այն է, որ հատկապես տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում տեղի պետություններն ունեն տարաձայնություններ, թեև Իրանը շահագրգռված է, որ նման հարցերն անպայման քննարկվեն վերոհիշյալ հարթակում։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։ Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։
Լրահոս
0