00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ում քննարկվում է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին ՀՀ–ի միանալու հնարավորությունը

© Sputnik / Asatur YesayantsԱնդրեյ Ռուսակով
Անդրեյ Ռուսակով - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2023
Անդրեյ Ռուսակով
Բաժանորդագրվել
Փորձագետը խոսել է «Հյուսիս-Հարավ» երթուղու հայաստանյան ճյուղի տնտեսական ներուժի մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ռուսաստանում քննարկվում է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին Հայաստանի միանալու հնարավորությունը։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց Եվրոպա-Ասիական հետազոտությունների կենտրոնի (ք․ Եկատերինբուրգ) տնօրեն Անդրեյ Ռուսակովը։
«Ի սկզբանե քննարկվում էր Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երթուղին։ Մենք արդեն վաղուց քննարկում ենք Հայաստանին ներգրավելու հարցը։ Կարծում եմ, որ փորձագիտական աջակցություն կլինի, քանի որ քննարկումներ են ընթանում։ Մեր կենտրոնն իր ներդրումը կունենա նաև «Հյուսիս-հարավ» միջանցքի ընդլայնման հնարավորության և մշակման հարցում», - ասաց Ռուսակովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար «Հյուսիս-հարավի» իրագործումը առաջնահերթ ուղղություններից մեկն է։ Բացի այդ, Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան տրանսպորտային միջանցքին աջակցելու անհրաժեշտության մասին հայտարարել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր երեկվա ուղերձում։
Միևնույն ժամանակ Ռուսակովը կարծում է, որ այդ հարցում շատ բան կախված է ՀՀ իշխանությունից։
«Ոչ ոք որևէ մեկի չի կարող որևէ բան հրամայել։ Մենք պարզապես կարող ենք ասել, որ այստեղ տնտեսական ներուժ կա։ Իսկ եթե կա տնտեսական ներուժ, հարկային նոր բազա է առաջանում, լոգիստիկ նոր հնարավորություններ, ապրանքների արտադրության ժամանակ ծախսերի նվազում է լինում», - ասաց նա։
Հիշեցնենք` Ռուսաստանում համարում են, որ «Հյուսիս-հարավը» կարևորագույն տրանսպորտային բաղադրիչ է, որը կարող է Հայաստանը կապել միջազգային շուկաների հետ։ Խոսքը Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երթուղու մասին է, որն անցնում է Ռազմավիրական ճանապարհով Մեծ Կովկասի լեռնաշղթայի լեռնանցքներով և Վերին Լարսի անցակետով։ Միջազգային տրանսպորտային միջանցքը (ՄՏՄ) Հայաստանի համար կարող է տրանսպորտային կապեր ապահովել ոչ միայն Իրանի, այլև մյուս երկրների հետ Պարսից ծոցի ծովային նավահանգիստների միջոցով։
Սակայն որպեսզի «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի ճյուղը անցնի Հայաստանի տարածքով, պետք է լուծվեն մի շարք խնդիրներ։ Դրանց թվում է Վերին Լարսի արդիականացման աշխատանքների ավարտը, Հայաստանում միջազգային բեռնափոխադրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումը։ «Փափուկ ենթակառուցվածքի» (ծառայությունների մատուցում մասնագիտացված տրանսպորտային պարկի և մի շարք այլ միջոցների միջոցով) զարգացումը Հայաստանի տարածքով միջազգային փոխադրումներ իրականացնելիս թույլ կտա խնայել ժամանակն ու կրճատել ֆինանսական ծախսերը՝ այդպիսով բարձրացնելով ազգային հաղորդակցությունների գրավչությունն ու նպաստելով երկրի տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացմանը։
Հայաստանը կարո՞ղ է միանալ «Միջին միջանցքին». փորձագետը՝ Թուրքիայի առաջարկի մասին
«Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի վերաբերյալ միջազգային համաձայնագիրը ստորագրվել է 2000 թվականի սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում։ Նախագիծը 7.2 հազար կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք է ենթադրում, որը Իրանի և Ռուսաստանի միջով պետք է կապ ապահովի բալթյան տարածաշրջանի և Հնդկաստանի միջև։ Միջանցքի տարեկան թողունակությունը 20-30 մլն տոննա է։ Երևանը դեռ 2004 թվականին դարձել է «Հյուսիս–հարավ» ՄՏՄ-ի համաձայնագրի լիիրավ մասնակից։
Լրահոս
0