https://armeniasputnik.am/20230222/em-n-chi-hamadzajnecrel-rdi-dem-nvor-patzhamijvocnery-zlm--55778693.html
ԵՄ-ն չի համաձայնեցրել ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցները. ԶԼՄ
ԵՄ-ն չի համաձայնեցրել ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցները. ԶԼՄ
Ինչպես նշում են դիվանագիտական աղբյուրները, մի քանի չլուծված հարց է մնացել։ 22.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-22T21:02+0400
2023-02-22T21:02+0400
2023-02-22T21:06+0400
ռուսաստան
եվրամիություն
պատժամիջոցներ
բանակցություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/1f/42645897_0:0:3058:1720_1920x0_80_0_0_3d46428468ae06fa84ed248061000ee8.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Եվրամիությունն այսօր չի կարողացել համաձայնեցնել հակառուսական պատժամիջոցների տասներորդ փաթեթը, այդ հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն վաղը: Տեղեկությունը հայտնում է «Reuters» գործակալությունը` հղում անելով չորս դիվանագիտական աղբյուրների։Դիվանագետները հայտարարել են, որ դեռ մի քանի չլուծված հարցեր են մնացել:Եվրահանձնաժողովը փետրվարի 15-ին ներկայացրել էր հակառուսական պատժամիջոցների նոր` 11 մլրդ եվրոյի փաթեթի վերաբերյալ իր առաջարկները, որոնք վերաբերում են էլեկտրոնիկային, հատուկ տրանսպորտային միջոցներին, բեռնատարների և ավիաշարժիչների պահեստամասերին, երկակի նշանակության ապրանքներին, շինարարական ոլորտին, նյութերին, ջերմադիտակ տեսախցիկներին, բարձր տեխնոլոգիական ապրանքներին` ներառյալ բաղադրիչները, որոնք կարող են օգտագործվել դրոններում, հրթիռներում և ուղղաթիռներում: Բացի այդ, անհատական պատժամիջոցների ցանկում կընդգրկվեն լրացուցիչ մոտ հարյուր ֆիզիկական անձինք և կազմակերպություններ, այդ թվում` քաղաքական գործիչներ, ուժայիններ, մեդիայի ներկայացուցիչներ:Անցյալ տարվա փետրվարի վերջից ի վեր Եվրամիությունն արդեն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ինը փաթեթ, որոնք ներառում են ֆինանսական, առևտրային սահմանափակումներ, ինչպես նաև անհատական պատժամիջոցներ:ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային տնտեսությանը:ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը չի ազդի ռուսական ուրանի վրա. Եվրահանձնաժողով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/1f/42645897_327:0:3058:2048_1920x0_80_0_0_bf931c1248afc0f90b41a64fbb899062.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, եվրամիություն, պատժամիջոցներ, բանակցություն
ռուսաստան, եվրամիություն, պատժամիջոցներ, բանակցություն
ԵՄ-ն չի համաձայնեցրել ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցները. ԶԼՄ
21:02 22.02.2023 (Թարմացված է: 21:06 22.02.2023) Ինչպես նշում են դիվանագիտական աղբյուրները, մի քանի չլուծված հարց է մնացել։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Եվրամիությունն այսօր չի կարողացել համաձայնեցնել հակառուսական պատժամիջոցների տասներորդ փաթեթը, այդ հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն վաղը: Տեղեկությունը հայտնում է
«Reuters» գործակալությունը` հղում անելով չորս դիվանագիտական աղբյուրների։
Դիվանագետները հայտարարել են, որ դեռ մի քանի չլուծված հարցեր են մնացել:
«Պատժամիջոցների 10-րդ փաթեթի համաձայնեցման շուրջ ԵՄ երկրների միջև հետագա բանակցությունները սպասվում են փետրվարի 23-ին»,- ասված է հաղորդագրությունում։
Եվրահանձնաժողովը փետրվարի 15-ին ներկայացրել էր հակառուսական պատժամիջոցների նոր` 11 մլրդ եվրոյի փաթեթի վերաբերյալ իր առաջարկները, որոնք վերաբերում են էլեկտրոնիկային, հատուկ տրանսպորտային միջոցներին, բեռնատարների և ավիաշարժիչների պահեստամասերին, երկակի նշանակության ապրանքներին, շինարարական ոլորտին, նյութերին, ջերմադիտակ տեսախցիկներին, բարձր տեխնոլոգիական ապրանքներին` ներառյալ բաղադրիչները, որոնք կարող են օգտագործվել դրոններում, հրթիռներում և ուղղաթիռներում: Բացի այդ, անհատական պատժամիջոցների ցանկում կընդգրկվեն լրացուցիչ մոտ հարյուր ֆիզիկական անձինք և կազմակերպություններ, այդ թվում` քաղաքական գործիչներ, ուժայիններ, մեդիայի ներկայացուցիչներ:
Անցյալ տարվա փետրվարի վերջից ի վեր Եվրամիությունն արդեն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ինը փաթեթ, որոնք ներառում են ֆինանսական, առևտրային սահմանափակումներ, ինչպես նաև անհատական պատժամիջոցներ:
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային տնտեսությանը: