Իտալիայի մշակույթի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

© Photo : unknownԻտալիայի մշակույթի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Իտալիայի մշակույթի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2023
Իտալիայի մշակույթի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իտալիայից եկած հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ։ Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը։
Սանջուլիանոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
© Photo : unknownՍանջուլիանոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
Делегация во главе с министром культуры Италии Дженнаро Санджулиано посетила Мемориал памяти жертв Геноцида армян (22 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2023
Սանջուլիանոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացել մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին:
© Photo : unknownԻտալիայից եկած հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում
Делегация во главе с министром культуры Италии Дженнаро Санджулиано посетила Мемориал памяти жертв Геноцида армян (22 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2023
Իտալիայից եկած հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում
Թանգարան–ինստիտուտի ավագ գիտաշխատող Շուշան Խաչատրյանը Իտալիայից ժամանած հյուրերին ներկայացրել է մի քանի ամիս առաջ Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով Հայոց ցեղասպանության թանգարանին տրված Հայր Սալվատորե Լիլլիի (1853-1895) վերաբերյալ բացառիկ փաստաթղթերը, որոնցում Սալվատորե Լիլլին` որպես ականատես, նաև նկարագրում է Օսմանյան կայսրության՝ հայ բնակչության դեմ իրագործած բռնաճնշումները:
Լյուքսեմբուրգի արտգործնախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ
Լրահոս
0