00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լիդիան Արմենիան», կառավարությունը և ԵԱԶԲ–ն հուշագիր ստորագրեցին. Ամուլսարը կրկին կգործի

© Sputnik / Aram Nersesyan«Լիդիան Արմենիան», կառավարությունը և ԵԱԶԲ–ն հուշագիր ստորագրեցին
«Լիդիան Արմենիան», կառավարությունը և ԵԱԶԲ–ն հուշագիր ստորագրեցին - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2023
«Լիդիան Արմենիան», կառավարությունը և ԵԱԶԲ–ն հուշագիր ստորագրեցին
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հայաստան Հանրապետության կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։
Ստորագրված փաթեթը 250 միլիոն դոլարանոց է, այսպիսով Ամուլսարի հանքը կրկին կսկսի շահագործվել։
«Այս հուշագրով կողմերը նպատակ ունեն 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ ներգրավել։ Պայմանագրից դուրս էլ ներդրվելու է մոտ 100 մլն ԱՄՆ դոլար։ Գումարը ծախսվելու է Ամուլսարի հանքավայրի վերագործարկման` շինաշխատանքներն ավարտին հասցնելու և անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար։ Կառավարությունը ստանալու է նոր ընկերության 12.5 տոկոսը, դրա դիմաց չի վճարելու որևէ բան։ Փոխարենն ապահովելու է գործարքի որոշակի ռիսկերից ապահովագրումը»,– ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` ազդակիր համայնքները, ըստ այս պայմանավորվածության, ամեն տարի ընկերության կողմից ստանալու են 7 մլն դոլարի աջակցություն, իսկ ԵԱԶԲ–ն ներդնելու է 100 մլն դոլար որպես վարկային միջոց։ Եվս 50 մլն դոլար ապահովելու տեղական բանկը։
© Sputnik / Aram Nersesyan«Լիդիան Արմենիան», կառավարությունը և ԵԱԶԲ–ն հուշագիր ստորագրեցին
Денис Илин, Ваан Керобян и Джеффри Коуч на церемонии подписания меморандума о сотрудничестве между правительством Армении, Евразийским банком развития и ЗАО Лидиан Армения (22 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2023
«Լիդիան Արմենիան», կառավարությունը և ԵԱԶԲ–ն հուշագիր ստորագրեցին
««Լիդիան Արմենիայի» աշխատանքը Հայաստանի ՀՆԱ–ն կավելացնի մոտ 1%-ով, և դա շատ բարձր ցուցանիշ է։ Մենք իրավունք չունենք հրաժարվել նման հնարավորություններից»,– ասաց Քերոբյանը։
Նախարարը վստահեցրեց` այս ընկերությունն ազդակիր համայնքներում հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու և էական տնտեսական աճ է ապահովելու ոչ միայն մարզի, այլև ամբողջ Հայաստանի համար։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտարարեց, որ իշխանությունն ընկերության հետ 250 մլն դոլարի փաստաթղթերի փաթեթ կստորագրի, ինչը թույլ կտա սկսել հանքի շահագործումը:
Ավելի ուշ Sputnik Արմենիային հայտնի դարձավ, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը վերսկսելու մասին համաձայնագրի արդյունքում Հայաստանի կառավարությունը անհատույց կստանա «Lydian Armenia»-ի կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը։
© Sputnik / Aram Nersesyan«Լիդիան Արմենիան», կառավարությունը և ԵԱԶԲ–ն հուշագիր ստորագրեցին
Денис Илин, Ваан Керобян и Джеффри Коуч на церемонии подписания меморандума о сотрудничестве между правительством Армении, Евразийским банком развития и ЗАО Лидиан Армения (22 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2023
«Լիդիան Արմենիան», կառավարությունը և ԵԱԶԲ–ն հուշագիր ստորագրեցին
Նշենք, որ 2021 թվականի սեպտեմբերին պետությունը «Գեոպրոմայնինգ» ընկերությունից ստացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15%-ը։ 2022 թվականի մարտին բաժնետոմսերի ևս 6,875% նվիրաբերվեց։
Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա:
Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում:
Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:
Լրահոս
0