00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միրզոյանը Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ խոսել է ԼՂ–ում ստեղծված իրավիճակից

© Sputnik / Asatur YesayantsՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտգործանախարար Ժան Ասելբորնը
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտգործանախարար Ժան Ասելբորնը - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2023
Բաժանորդագրվել
Տարածաշրջանային կայունության և անվտանգության համատեքստում Միրզոյանն Ասելբորնի հետ խոսել է նաև ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության տեղակայման կարևորության մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտգործանախարար Ժան Ասելբորնի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Այս մասին Միրզոյանը հայտնեց Ասելբորնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում` ասելով, որ այսօրվա քննարկումների առանցքում են եղել նաև տարածաշրջանի անվտանգության և կայունության հետ կապված զարգացումները։
«Ընդգծել եմ, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի իր առավելապաշտական մոտեցումներից, ռազմատենչ հռետորաբանությունից և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներից, ինչպես նաև գա կառուցողական քննարկումների և բարեխիղճ բանակցությունների դաշտ։ Տարածաշրջանային կայունության և անվտանգության համատեքստում Ասելբորնի հետ ընդգծել ենք նաև ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության տեղակայման կարևորությունը»,– ասաց Միրզոյանը։
Նա վստահություն հայտնեց, որ այդ առաքելությունն իր դերն ունենալու է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման հարցում։
Միրզոյանն ասաց, որ Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ–ում ստեղծված հումանիտար ճգնաժամի անհապաղ հանգուցալուծման անհրաժեշտությանը։ Միրզոյանն Ասելբորնին տեղեկացրել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից ոչ միայն մարդասիրական իրավունքի, այլև իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի փաստաթղթի կոպտագույն խախտում է։
«Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը կանխելու համար առավել կարևորում ենք այս խնդիրն միջազգային հանրության կողմից շարունակական ուշադրությունը և առարկայական գործողությունները։ Այս ուղղությամբ կարևոր քայլերից ենք համարում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը»,– նշեց ՀՀ ԱԳ նախարարը։
Նա ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Լյուքսեմբուրգի սկսզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում ինքնիշխան տարածքի օկուպացիայի, ներկայում ԼՂ–ի շուրջ հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ հայտարարությունների թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։
Միրզոյանը նաև վերահաստատեց, որ չնայած առկա մարտահրավերներին և փորձություններին, խաղաղության օրակարգի առաջմղումը Հայաստանի առաջնահերթությունն է։
Լյուքսեմբուրգը պատճառ չի տեսնում Լաչինի միջանցքի շրջափակման համար. Ասելբորն
Նա տեղեկացրեց, որ լյուքսեմբուրգցի գործընկերոջ հետ զրույցի ընթացքում հատկապես կարևորվել է ԵՄ–ի հետ ընդլայնվող համագործակցությունը, և ինքը վստահեցրել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի ներդրումը միության հետ մեր համագործակցության սերտացման գործում։
Այս ամենի հետ մեկտեղ Միրզոյանն ու Ասելբորնը խոսել են նաև երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Կողմերը վերահաստատել են, որ այդ քննարկումները պետք է շարունակվեն։
Նրանք արձանագրել են Հայաստան–Լյուքսեմբուրգ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել ժողովրդավարական արժեքների, ընդհանուր ընկալումների և փոխվստահության վրա հիմնված համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
«Այս համատեքստում է, որ անդրադարձել ենք Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին` ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարման ապահովմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին։ Վստահեցնում եմ` մենք հաստատակամ կերպով շարունակելու ենք ժողովրդավարական բարեփոխումների ուղին, և ակնկալում ենք գործընկերների աջակցությունն ու համագործակցությունը»,– նշեց Միրզոյանը։
Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտգործնախարարները նաև պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել տնտեսական, գիտական, մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում բարձր տեխնոլոգիաների, թվային ֆինանսների, ստեղծագործ կրթության ոլորտներն առավել հեռանկարային են։
Նշենք, որ Ասելբորնը Հայաստան է ժամանել այսօր։
Լյուքսեմբուրգի արտգործնախարարն արդեն իսկ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Պաշտոնական այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ։
Լրահոս
0