https://armeniasputnik.am/20230222/rdum-qnnarkvum-e-hjusis-harav-transpvortajin-mijancqin-hhi-mianalu-hnaravvorutjuny-55737398.html
ՌԴ–ում քննարկվում է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին ՀՀ–ի միանալու հնարավորությունը
ՌԴ–ում քննարկվում է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին ՀՀ–ի միանալու հնարավորությունը
Փորձագետը խոսել է «Հյուսիս-Հարավ» երթուղու հայաստանյան ճյուղի տնտեսական ներուժի մասին։ 22.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-22T15:02+0400
2023-02-22T15:02+0400
2023-02-22T15:39+0400
հայաստան
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/16/55731992_0:0:1600:901_1920x0_80_0_0_6998eff2eaa57f4f5ee770b237756f4f.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ռուսաստանում քննարկվում է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին Հայաստանի միանալու հնարավորությունը։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց Եվրոպա-Ասիական հետազոտությունների կենտրոնի (ք․ Եկատերինբուրգ) տնօրեն Անդրեյ Ռուսակովը։Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար «Հյուսիս-հարավի» իրագործումը առաջնահերթ ուղղություններից մեկն է։ Բացի այդ, Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան տրանսպորտային միջանցքին աջակցելու անհրաժեշտության մասին հայտարարել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր երեկվա ուղերձում։Միևնույն ժամանակ Ռուսակովը կարծում է, որ այդ հարցում շատ բան կախված է ՀՀ իշխանությունից։«Ոչ ոք որևէ մեկի չի կարող որևէ բան հրամայել։ Մենք պարզապես կարող ենք ասել, որ այստեղ տնտեսական ներուժ կա։ Իսկ եթե կա տնտեսական ներուժ, հարկային նոր բազա է առաջանում, լոգիստիկ նոր հնարավորություններ, ապրանքների արտադրության ժամանակ ծախսերի նվազում է լինում», - ասաց նա։Հիշեցնենք` Ռուսաստանում համարում են, որ «Հյուսիս-հարավը» կարևորագույն տրանսպորտային բաղադրիչ է, որը կարող է Հայաստանը կապել միջազգային շուկաների հետ։ Խոսքը Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երթուղու մասին է, որն անցնում է Ռազմավիրական ճանապարհով Մեծ Կովկասի լեռնաշղթայի լեռնանցքներով և Վերին Լարսի անցակետով։ Միջազգային տրանսպորտային միջանցքը (ՄՏՄ) Հայաստանի համար կարող է տրանսպորտային կապեր ապահովել ոչ միայն Իրանի, այլև մյուս երկրների հետ Պարսից ծոցի ծովային նավահանգիստների միջոցով։Սակայն որպեսզի «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի ճյուղը անցնի Հայաստանի տարածքով, պետք է լուծվեն մի շարք խնդիրներ։ Դրանց թվում է Վերին Լարսի արդիականացման աշխատանքների ավարտը, Հայաստանում միջազգային բեռնափոխադրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումը։ «Փափուկ ենթակառուցվածքի» (ծառայությունների մատուցում մասնագիտացված տրանսպորտային պարկի և մի շարք այլ միջոցների միջոցով) զարգացումը Հայաստանի տարածքով միջազգային փոխադրումներ իրականացնելիս թույլ կտա խնայել ժամանակն ու կրճատել ֆինանսական ծախսերը՝ այդպիսով բարձրացնելով ազգային հաղորդակցությունների գրավչությունն ու նպաստելով երկրի տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացմանը։Հայաստանը կարո՞ղ է միանալ «Միջին միջանցքին». փորձագետը՝ Թուրքիայի առաջարկի մասին«Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի վերաբերյալ միջազգային համաձայնագիրը ստորագրվել է 2000 թվականի սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում։ Նախագիծը 7.2 հազար կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք է ենթադրում, որը Իրանի և Ռուսաստանի միջով պետք է կապ ապահովի բալթյան տարածաշրջանի և Հնդկաստանի միջև։ Միջանցքի տարեկան թողունակությունը 20-30 մլն տոննա է։ Երևանը դեռ 2004 թվականին դարձել է «Հյուսիս–հարավ» ՄՏՄ-ի համաձայնագրի լիիրավ մասնակից։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/16/55731992_66:0:1486:1065_1920x0_80_0_0_28eb7a219b703d8215b20235a564dbda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն
հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն
ՌԴ–ում քննարկվում է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին ՀՀ–ի միանալու հնարավորությունը
15:02 22.02.2023 (Թարմացված է: 15:39 22.02.2023) Փորձագետը խոսել է «Հյուսիս-Հարավ» երթուղու հայաստանյան ճյուղի տնտեսական ներուժի մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ռուսաստանում քննարկվում է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին Հայաստանի միանալու հնարավորությունը։
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց Եվրոպա-Ասիական հետազոտությունների կենտրոնի (ք․ Եկատերինբուրգ) տնօրեն Անդրեյ Ռուսակովը։
«Ի սկզբանե քննարկվում էր Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երթուղին։ Մենք արդեն վաղուց քննարկում ենք Հայաստանին ներգրավելու հարցը։ Կարծում եմ, որ փորձագիտական աջակցություն կլինի, քանի որ քննարկումներ են ընթանում։ Մեր կենտրոնն իր ներդրումը կունենա նաև «Հյուսիս-հարավ» միջանցքի ընդլայնման հնարավորության և մշակման հարցում», - ասաց Ռուսակովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար «Հյուսիս-հարավի» իրագործումը առաջնահերթ ուղղություններից մեկն է։ Բացի այդ, Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան տրանսպորտային միջանցքին աջակցելու անհրաժեշտության մասին հայտարարել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր երեկվա ուղերձում։
Միևնույն ժամանակ Ռուսակովը կարծում է, որ այդ հարցում շատ բան կախված է ՀՀ իշխանությունից։
«Ոչ ոք որևէ մեկի չի կարող որևէ բան հրամայել։ Մենք պարզապես կարող ենք ասել, որ այստեղ տնտեսական ներուժ կա։ Իսկ եթե կա տնտեսական ներուժ, հարկային նոր բազա է առաջանում, լոգիստիկ նոր հնարավորություններ, ապրանքների արտադրության ժամանակ ծախսերի նվազում է լինում», - ասաց նա։
Հիշեցնենք` Ռուսաստանում համարում են, որ «Հյուսիս-հարավը» կարևորագույն տրանսպորտային բաղադրիչ է, որը կարող է Հայաստանը կապել միջազգային շուկաների հետ։ Խոսքը Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երթուղու մասին է, որն անցնում է Ռազմավիրական ճանապարհով Մեծ Կովկասի լեռնաշղթայի լեռնանցքներով և Վերին Լարսի անցակետով։ Միջազգային տրանսպորտային միջանցքը (ՄՏՄ) Հայաստանի համար կարող է տրանսպորտային կապեր ապահովել ոչ միայն Իրանի, այլև մյուս երկրների հետ Պարսից ծոցի ծովային նավահանգիստների միջոցով։
Սակայն որպեսզի «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի ճյուղը անցնի Հայաստանի տարածքով, պետք է լուծվեն մի շարք խնդիրներ։ Դրանց թվում է Վերին Լարսի արդիականացման աշխատանքների ավարտը, Հայաստանում միջազգային բեռնափոխադրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումը։ «Փափուկ ենթակառուցվածքի» (ծառայությունների մատուցում մասնագիտացված տրանսպորտային պարկի և մի շարք այլ միջոցների միջոցով) զարգացումը Հայաստանի տարածքով միջազգային փոխադրումներ իրականացնելիս թույլ կտա խնայել ժամանակն ու կրճատել ֆինանսական ծախսերը՝ այդպիսով բարձրացնելով ազգային հաղորդակցությունների գրավչությունն ու նպաստելով երկրի տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացմանը։
«Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի վերաբերյալ միջազգային համաձայնագիրը ստորագրվել է 2000 թվականի սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում։ Նախագիծը 7.2 հազար կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք է ենթադրում, որը Իրանի և Ռուսաստանի միջով պետք է կապ ապահովի բալթյան տարածաշրջանի և Հնդկաստանի միջև։ Միջանցքի տարեկան թողունակությունը 20-30 մլն տոննա է։ Երևանը դեռ 2004 թվականին դարձել է «Հյուսիս–հարավ» ՄՏՄ-ի համաձայնագրի լիիրավ մասնակից։