00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ–ի միջազգային դատարանը հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը. Փաշինյան

© Photo : YouTube / Screenshot / Government of ArmeniaՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2023
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դատարանի որոշմամբ արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի` երեկ կայացրած որոշումը չափազանց կարևոր է։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երեկ կայացված որոշմանը։
Հայտնել էինք, որ միջազգային դատարանը փետրվարի 22–ին որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ, դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
«Դատարանն արձանագրեց, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է։ Սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար։ Սակայն Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ։ Ինչքան էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում` այլ հարց է, սակայն սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար` ըստ էության լուրջ չհամարելով միջանցքը «էկոակտիվիստների» կողմից փակելու հանգամանքը, և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը:
Բացի այդ, ըստ Փաշինյանի, դատարանը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկությունը երկու ուղղությամբ, և այն պետք է լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։
Ըստ էության` դատարանն արձանագրեց, որ սա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է։
Փաշինյանը նշեց, որ դատարանը հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը` համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Ըստ այդմ, նաև տվյալ հայտարարությանն ու դրա դրույթներին, այդ թվում` ԼՂ–ի և շփման գծի վերաբերյալ տրվեց միջազգային իրավական նշանակություն։
ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ դատարանն արձանագրել է նաև, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների և այլ ապրանքների մատակարարումները ԼՂ–ին, ինչպես նաև բուժծառայությունների հասանելիությունը` հաստատելով ԼՂ–ում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը։
«Դատարանը համարեց, որ ՀՀ-ն բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է ԼՂ–ում գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման մեղավորը։ Իհարկե, սրա պատճառն այն է, որ ԼՂ–ին գազ մատակարարող խողովակը գտնվում է ՀՀ–ի համար ոչ հասանելի տեղում։ Նույնը կարելի է ասել հոսանքի անջատման կետի մասին, և այստեղ ՀՀ–ն անհերքելի ապացույցներ չի կարողացել ներկայացնել։ Սակայն եթե մենք կարողանանք ձեռք բերել ապացույցներ, կրկին կդիմենք դատարան և հավանականությունը, որ դատարանը կբավարարի այս հայցը, մեծ կլինի»,–ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0