00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիան աջակցում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի որոշմանը

Ֆրանսիայի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2023
Ֆրանսիայի ԱԳՆ
Բաժանորդագրվել
ՄԱԿ–ի դատարանը Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների տեղաշարժն ապահովելու համար։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ֆրանսիան պատշաճ կերպով ի գիտություն է ընդունել միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը ՝ կապված Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի հետ։ Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը նախարարության պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածել` ներկայացնելով որոշման վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումը։
«Ֆրանսիան վերահաստատում է իր անսասան աջակցությունը միջազգային դատարանին և նրա որոշումների պարտադիր բնույթին, այդ թվում ՝ ժամանակավոր միջոցների կիրառմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, առնվազն հեղինակության խնդիր կառաջանա. Կիրակոսյան
Լրահոս
0