https://armeniasputnik.am/20230223/gitem-vor-im-arcakhum-mnalu-het-kapvats-tshnshum-ka-bajc-es-chem-gnalu-ruben-vardanjan-55833608.html
Գիտեմ, որ իմ՝ Արցախում մնալու հետ կապված ճնշում կա, բայց ես չեմ գնալու. Ռուբեն Վարդանյան
Գիտեմ, որ իմ՝ Արցախում մնալու հետ կապված ճնշում կա, բայց ես չեմ գնալու. Ռուբեն Վարդանյան
Վարդանյանը խոստովանել է, որ ԱՀ նախագահի հետ իրենց մոտեցումներում տարաձայնություններ ունեցել են։ 23.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-23T21:34+0400
2023-02-23T21:34+0400
2023-03-01T14:32+0400
արայիկ հարությունյան
ռուբեն վարդանյան
արցախ
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/01/38195383_0:84:1600:984_1920x0_80_0_0_0d26e29878e6cf42f7cac293a213ec41.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Գիտեմ, որ իմ՝ Արցախում մնալու հետ կապված ճնշում կա, բայց ես ոչ միայն չեմ գնալու, այլև չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի։ ԱՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն ազատվեց պաշտոնից նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով։Վարդանյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչու ինքը հրաժարական չտվեց։ Շեշտում է` իրեն համարել է զինվոր, որի չի կարող հրաժարական տալ, ուստի եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է իրեն ազատի աշխատանքից։ Նա խոսել է շրջափակման հետևանքով ստեղծված դժվարին իրավիճակի և այդ պայմաններում աշխատելու մասին։Վարդանյանը նշել է` գիտի, որ որ կատարյալ ղեկավար չի եղել, սխալներ էլ է արել, բայց շեշտել է` «եղել է անկեղծ, հայրենասեր»։ Նա ընդգծել է, որ որևէ անձ չի կարող ավելի կարևոր լինել, քան հայրենիքը։«Շատ կարևոր է նաև վստահությունը, հուսով եմ՝ մեր խոսքն իր արժեքն իսկապես չի կորցրել։ Ես վերանայեցի Ձեր ելույթները պատերազմից հետո, շատ փայլուն, խորը ելույթներ էին, պարո՛ն նախագահ։ Ես վստահ եմ, որ Ձեր խոսքերի տակ հիմա էլ կստորագրեք, պարզապես կցանկանայի, որ այդ խոսքերը գործի վերածվեին, շատ կարևոր է, որ մարդիկ չկորցնեն հավատն այդ խոսքերի նկատմամբ»,– նշել է Վարդանյանը։ Վարդանյանի հեռացումը և Աշոտյանի աղմկոտ փաստաթուղթը. ինչ զարգացումներ կլինեն ԼՂ–ի շուրջԱնդրադառնալով իր` Արցախում մնալու որոշմանը` Վարդանյանն ընդգծել է, որ շարունակելու է ներդնել բոլոր ջանքերը, որ հնարավորինս շատ հայեր գան Արցախ, որպեսզի ոչ միայն արցախահայերը միայնակ չզգան իրենց, այլև նրանք, որոնք հեռացել են Արցախից տարբեր ժամանակներում, այս ճգնաժամի ժամանակ վերադառնան՝ ավելի ուժեղացնելով մեր հայրենիքը։Վարդանյանը նաև խոստովանել է, որ Արային Հարությունյանի հետ տարաձայնություններ ունեն տարբեր մոտեցումներում, բայց միաժամանակ կա ընդհանուր գաղափար այն կարմիր գծերի մասին, որ ոչ մեկին չի կարելի անցնել:Հիշեցնենք՝ Արցախի կառավարության փետրվարի 23-ի նիստում նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/01/38195383_88:0:1512:1068_1920x0_80_0_0_b70519a76d01afad2c95c6127773d583.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արայիկ հարությունյան, ռուբեն վարդանյան, արցախ, հայաստան
արայիկ հարությունյան, ռուբեն վարդանյան, արցախ, հայաստան
Գիտեմ, որ իմ՝ Արցախում մնալու հետ կապված ճնշում կա, բայց ես չեմ գնալու. Ռուբեն Վարդանյան
21:34 23.02.2023 (Թարմացված է: 14:32 01.03.2023) Վարդանյանը խոստովանել է, որ ԱՀ նախագահի հետ իրենց մոտեցումներում տարաձայնություններ ունեցել են։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Գիտեմ, որ իմ՝ Արցախում մնալու հետ կապված ճնշում կա, բայց ես ոչ միայն չեմ գնալու, այլև չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի։ ԱՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը,
որն ազատվեց պաշտոնից նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով։
Վարդանյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչու ինքը հրաժարական չտվեց։ Շեշտում է` իրեն համարել է զինվոր, որի չի կարող հրաժարական տալ, ուստի եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է իրեն ազատի աշխատանքից։ Նա խոսել է շրջափակման հետևանքով ստեղծված դժվարին իրավիճակի և այդ պայմաններում աշխատելու մասին։
«Իմ ամենամեծ դժվարությունն այն է, որ ես չեմ կարողացել ապացուցել և բացատրել երկու բան՝ որ սա նորմալ իրավիճակ չէ, իսկ ճգնաժամն իր օրենքներն ունի։ Դա թերևս իմ ամենամեծ բացթողումներից մեկն է եղել։Մյուս դժվարությունն այն էր, որ չկարողացա բացատրել, որ պայքար՝ նշանակում է, որ մենք ամեն օր հասկանանք, թե որոնք են մեր թույլ և ուժեղ կողմերը, ինչպես պետք է ամրապնդենք մեր դիրքերը, ինչպես կարողանանք օգտագործել մեր սահմանափակ ռեսուրսները»,– ասել է Արցախի նախկին պետնախարարը։
Վարդանյանը նշել է` գիտի, որ որ կատարյալ ղեկավար չի եղել, սխալներ էլ է արել, բայց շեշտել է` «եղել է անկեղծ, հայրենասեր»։ Նա ընդգծել է, որ որևէ անձ չի կարող ավելի կարևոր լինել, քան հայրենիքը։
«Շատ կարևոր է նաև վստահությունը, հուսով եմ՝ մեր խոսքն իր արժեքն իսկապես չի կորցրել։ Ես վերանայեցի Ձեր ելույթները պատերազմից հետո, շատ փայլուն, խորը ելույթներ էին, պարո՛ն նախագահ։ Ես վստահ եմ, որ Ձեր խոսքերի տակ հիմա էլ կստորագրեք, պարզապես կցանկանայի, որ այդ խոսքերը գործի վերածվեին, շատ կարևոր է, որ մարդիկ չկորցնեն հավատն այդ խոսքերի նկատմամբ»,– նշել է Վարդանյանը։
Անդրադառնալով իր` Արցախում մնալու որոշմանը` Վարդանյանն ընդգծել է, որ շարունակելու է ներդնել բոլոր ջանքերը, որ հնարավորինս շատ հայեր գան Արցախ, որպեսզի ոչ միայն արցախահայերը միայնակ չզգան իրենց, այլև նրանք, որոնք հեռացել են Արցախից տարբեր ժամանակներում, այս ճգնաժամի ժամանակ վերադառնան՝ ավելի ուժեղացնելով մեր հայրենիքը։
Վարդանյանը նաև խոստովանել է, որ Արային Հարությունյանի հետ տարաձայնություններ ունեն տարբեր մոտեցումներում, բայց միաժամանակ կա ընդհանուր գաղափար այն կարմիր գծերի մասին, որ ոչ մեկին չի կարելի անցնել:
Հիշեցնենք՝ Արցախի կառավարության փետրվարի 23-ի նիստում նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը։