00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վնաս կտա՞ Ամուլսարի շահագործումը. առողջապահության նախարարի մեկնաբանությունը

© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2023
Բաժանորդագրվել
Նախարարը վստահ է, որ նոր տեխնոլոգիական միջոցներն օգտագործելով` կապահովվի անվտանգ և ստանդարտներին համապատասխան հանքի շահագործումը։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Առողջապահության նախարարությունը մշտապես հետևում է ոչ միայն Ամուլսարի, այլ նաև այլ հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման արդյունքում առողջությանը հասցված հնարավոր ռիսկերին։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով Ամուլսարի շահագործման հետևանքով մարդկանց առողջության վրա հնարավոր հետևանքներին։

«Վստահեցնում եմ և վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են և իրականացվում են և ընթացքում էլ խստագույնս իրականացվելու են»,–հանքի շահագործման հետևանքների վերաբերյալ ասաց նախարարը` հավելելով, որ իրենք պարբերաբար իրենց գնահատականները հնչեցնում են այս մասով։

Միևնույն ժամանակ Ավանեսյանը վստահ է, որ հանքի շահագործման ընթացքում բոլոր նոր տեխնոլոգիական միջոցները և հնարավորություններն օգտագործվելու են, և ապահովվելու է անվտանգ և ստանդարտներին համապատասխան շահագործում։
Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա:
Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում:
Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 22–ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունն ընկերության հետ 250 մլն դոլարի փաստաթղթերի փաթեթ կստորագրի, ինչը թույլ կտա սկսել հանքի շահագործումը: Ավելի ուշ Sputnik Արմենիային հայտնի դարձավ, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը վերսկսելու մասին համաձայնագրի արդյունքում Հայաստանի կառավարությունը անհատույց կստանա «Լիդիան Արմենիայի» կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը։ Ավելի ուշ ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։
Ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, ապա էկոնոմիկայի նախարարը նշեց, որ «Լիդիան Արմենիան» ունի բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, որոնք տրվել են վերջին 8 ամսում։
Լրահոս
0