Իրանի սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել, պաշտոնյան հոսպիտալացվել է

© Photo : TashimNewsՀամիդ Սաջադի
Համիդ Սաջադի - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2023
Համիդ Սաջադի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանցի նախարարը ողջ է, նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց, սակայն առողջական վիճակի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Իրանի սպորտի նախարար Համիդ Սաջադին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հարավային Քերման նահանգում: Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը։
«Սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել այսօր՝ Բաֆտ քաղաքի մարզահամալիրի մոտ վայրէջք կատարելիս», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ իրանցի նախարարը ողջ է։ Նա մյուս ուղևորների և ուղղաթիռի օդաչուների հետ անմիջապես տեղափոխվել է տեղի հիվանդանոց: Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
Լրահոս
0