00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
35 ր
Ավտոսերվիս
Ինչ անել, եթե անձրևից կամ ավտոմեքենան լվալուց հետո լյուկից ջուր է կաթում. «Ավտոսերվիս»
10:42
16 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
12:12
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
13:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
13:21
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
14:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
14:21
5 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ արդյունաբերական աճը վիճակագրական հաշվարկի մեթոդաբանության խնդիր է․ Թաթուլ Մանասերյան
14:32
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
17:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
17:21
5 ր
ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Յուն Ֆան
Հայաստան-Չնաստան ուղիղ ավիահաղորդակցությունը ժամանակի հարց է․ Չնաստանի դեսպան
17:27
3 ր
Մհեր Սահակյան
Խաղաղության խաչմերուկը ուշացած, բայց կոնստրուկտիվ գաղափար է․ քաղաքագետ
17:30
4 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ արդյունաբերական աճը վիճակագրական հաշվարկի մեթոդաբանության խնդիր է․ Թաթուլ Մանասերյան
17:40
5 ր
Ավտոսերվիս
Սեզոնային խնդիրների մասին
17:45
14 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Տարօրինակ պայմանագիր տարօրինակ խաղաղության մասին
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Յուն Ֆան
Հայաստան-Չնաստան ուղիղ ավիահաղորդակցությունը ժամանակի հարց է․ Չնաստանի դեսպան
19:27
3 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
09:06
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
10:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
10:18
10 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
12:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
12:19
10 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
13:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
13:18
10 ր
Վլադիմիր Գևորգյան
Ինչ է առաջարկում Հայաստանը ձմեռային ակտիվ հանգիստ սիրող զբոսաշրջիկներին
13:29
7 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
14:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
14:18
10 ր
Վլադիմիր Գևորգյան
Ինչ է առաջարկում Հայաստանը ձմեռային ակտիվ հանգիստ սիրող զբոսաշրջիկներին
14:28
7 ր
Իրականում
Չինաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ԵՄ-ի փորձն ինքնուրույն չէր․ «Իրականում»
14:36
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Աբովյան Time
Խաղաղության դարաշրջանի արյունոտ տրագիկոմեդիան շարունակվում է. «Աբովյան Time»
18:47
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը դատական ակտերը կատարելու է միջազգային ճնշման ներքո. Սիրանուշ Սահակյան

© Sputnik / Asatur YesayantsՍիրանուշ Սահակյան
Սիրանուշ Սահակյան - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2023
Սիրանուշ Սահակյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրավապաշտպանի կարծիքով` Ադրբեջանի ժխտողական հայտարարությունները փաստում են, որ անհանգստացած են դատական ակտի գոյությամբ։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հաագայի դատարանի` Ադրբեջանին ուղղված պահանջները միջազգային ճնշման ներքո կյանքի են կոչվելու։ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովից հետո ճեպազրույցի ժամանակ այս տեսակետը հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
«Ադրբեջանը վարկանիշային անկում է ունենալու, քանի որ ոչ թե ոտնձգում է Ադրբեջան–Հայաստան կամ Ադրբեջան–Արցախ փոխհարաբերությունների, այլ միջազգային կառույցների և նրանց հեղինակավոր դատական ատյանների դեմ։ Կարծում եմ` միջազգային հանրությունն անպատիժ չի թողնի այս ոտնձգությունը»,–ասաց Սահակյանը։
Իսկ նման վարքը միջազգային կառույցների կողմից հանդուրժելը, նրա կարծիքով, բացասական նախադեպ կարող է լինել, և Ադրբեջանի նման հավակնություն ունեցող ոչ քաղաքակիրթ այլ պետությունները կարող են հետևել այս օրինակին։ Հետևաբար միջազգային կառույցները և նաև ՄԱԿ–ի դատարանը կունենան «բանալի», որպեսզի արգելափակեն պետությունների այդպիսի վայրի գործելակերպը։
Սահակյանը պարզաբանեց, որ որոշման ուժի մեջ մտնելու պահից Ադրբեջանը պարտավոր է բոլոր ջանքերը գործադրել Լաչինի միջանցքով տեղաշարժն ապահովելու համար և իր պարտավորությունների կատարման ընթացքի մասին պետք է պարբերաբար տեղեկություններ տրամադրի դատարանին։
«Եթե դատարանն այդ քայլերը ոչ բավարար գնահատի կամ տեսնի կատարելուց հրաժարվելու միտում, ապա դրա մասին որպես կանոն տեղեկացվում են ՄԱԿ–ի հիմնական մարմինները, ինչպես նաև համապատասխան մանդատ ունեցող այլ կառույցները, և այնտեղ քննարկումների միջոցով պետք է բանեցվի քաղաքական ճնշում»,– նշեց իրավապաշտպանը։
Ինչ վերաբերում է դատական ակտի վերաբերյալ Ադրբեջանի ժխտողական հայտարարություններին, Սահակյանի կարծիքով` դա փաստում է, որ նրանք անհանգստացած են ակտի գոյությամբ և, անկախ դատարանի հեղինակությունից, ակտի հիմնավորվածությունից, Ադրբեջանը մշտապես հերքում է դատական ակտերը։
Անդրադառնալով Արցախում հանրային ծառայությունների խափանումների վերաբերյալ Հայաստանի պահանջի մերժմանը, իրավապաշտպանն ընդգծեց, որ այստեղ իրավական նրբության հարցեր կային, մասնավորապես, նրա կարծիքով, այս վարույթի շրջանակներում պետք է փոխվեր ապացուցման բեռը։
«Քանի որ վկայակոչվող ապացույցները գտնվում են Ադրբեջանի բացառիկ իրավազորության ներքո, դրանք հավաքագրելու և դրանց հասանելիությունն ունենալու հնարավորություն ուներ միայն ադրբեջանական կողմը։ Ուստի ադրբեջանական կողմը պետք է ապացուցեր, որ, օրինակ, գազի խափանումը, արդյունք չէ Ադրբեջանի գործողությունների։ Եթե հրաժարվեր ապացույցներ տրամադրելուց, դատարանը կարող էր հակադիր եզրահանգումների գալ և հայկական կողմի պահանջները համարել ապացուցված»,–ընդգծեց նա` հավելելով, որ խափանման նոր դեպքեր ու ավելի ուժեղ ապացուցողական բազա ունենալու դեպքում ՀՀ–ն կարող է այդ խնդիրները կրկին բարձրացնել։
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Հայաստանը պահանջել էր նաև Ադրբեջանին պարտավորեցնել անհապաղ լիովին վերականգնել բնական գազի անխափան մատակարարումը։ ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանը նշեց՝ բավարար փաստարկներ չեն ներկայացվել, որ Ադրբեջանն է խաթարում գազի մատակարարումը։
Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, առնվազն հեղինակության խնդիր կառաջանա. Կիրակոսյան
Լրահոս
0