Երևանի թիվ 37 դպրոցի նկուղային հարկում կասկածելի զինամթերք է հայտնաբերվել. ԶԼՄ

© Sputnik / Сергей Аверин / Անցնել մեդիապահոցՍակրավոր
Սակրավոր - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2023
Սակրավոր. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ժամանել է ՓԾ հրշեջ-փրկարարական 1 մարտական հաշվարկ, շտապօգնության բժշիկների խումբ։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Ժամը 11։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում գործող թիվ 37 դպրոցի նկուղային հարկում կասկածելի զինամթերք է հայտնաբերվել։
Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ժամանել է ՓԾ հրշեջ-փրկարարական 1 մարտական հաշվարկ, շտապօգնության բժշիկների խումբ։

Պարեկներն ու Արաբկիրի ոստիկանները սահմանազատել են տարածքը, տեղում աշխատում են ՓԾ սակրավորները։

Ռազմամթերքը հայտնաբերվել է դպրոցը հիմնանորոգող աշխատակիցների կողմից։ Աշակերտները տարհանվել են։
Լրահոս
0