00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունգարիան փորձում է հասնել ՌԴ մի շարք գործարարների նկատմամբ ԵՄ պատժամիջոցների չեղարկման

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցՊետեր Սիյարտո
Պետեր Սիյարտո - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2023
Պետեր Սիյարտո. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԵՄ-ում չկարողացան համաձայնեցնել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների 10-րդ փաթեթը, բանակցությունները կշարունակվեն այսօր։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Հունգարիան փորձում է ռուսաստանյան բիզնեսի 9 ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հասնել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
Ըստ նրա՝ խոսքը միայն գործարար մարդկանց մասին է, որոնց վերաբերյալ Բուդապեշտը տեղեկություններ է ստացել Կենտրոնական Ասիայի որոշ երկրներից, թյուրքական պետություններից։ Տվյալների համաձայն՝ այդ մարդիկ լուրջ ներդրումներ են իրականացնում այդ երկրներում, նրանք գործարար հանրության բավական պատասխանատու քաղաքացիներ են։
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը չի ազդի ռուսական ուրանի վրա. Եվրահանձնաժողով
«Այդ երկրները պարզապես չեն հասկանում՝ ինչու չեն կարող աշխատել այդ մարդկանց հետ։ Ահա ինչու մենք մտածեցինք, որ արդարացի կլինի բացառել նրանց պատժամիջոցների ցանկից, եթե ցանկում նրանց ներառելու իրական իրավաբանական հիմքեր չկան։ Մենք տուժել ենք կոմունիստական ռեժիմի ժամանակ։ Եվ մենք գիտենք, Եվ մենք գիտենք` ինչ է ծնողների արածի կամ չարածի պատասխանատվությունը երեխաների վրա բարդելը։ Չենք կարծում, որ այդ ժամանակները պետք է վերադառնան։ Այնպես որ ես հարց ունեմ․ ինչու ենք «Ֆորմուլա-1»-ի նախկին ավտոարշավորդին (նկատի ունի Նիկիտա Մազեպինին – խմբ․) ներառում պատժամիջոցների ցանկում՝ ՌԴ կառավարության հետ նրա հոր ենթադրյալ կապերի պատճառով», - հավելել է արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ մարդուն պատժամիջոցների ցանկում ներառելու համար պետք է ծանրակշիռ իրավաբանական հիմքեր լինեն։
«Սակայն եթե իրական իրավաբանական հիմքեր չկան որևէ մեկին ցանկում ներառելու համար, միայն նրա համար, որ որևէ մեկն ուզում է նրան այնտեղ տեսնել, մեզ համար դա բավարար չէ», - նշել է արտգործնախարարը։
Ավելի վաղ հայտնել էին, որ ԵՄ-ն փետրվարի 23-ին չի կարողացել համաձայնեցնել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների 10-րդ փաթեթը, բանակցությունները կշարունակվեն այսօր։
Լրահոս
0