00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր շահերից է բխում, որ Արցախի կարգավորման հարցը մնա հետո որոշելուն. Սուրեն Սարգսյան

© Sputnik / Asatur YesayantsՍուրեն Սարգսյան
Սուրեն Սարգսյան
 - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2023
Սուրեն Սարգսյան
Բաժանորդագրվել
Քաղաքագետը չբացառեց, որ առաջիկայում Մոսկվայում նույնպես կարող է ինչ-որ հանդիպում լինել։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում որքան դանդաղի Ռուսաստանը, Արևմուտքն է առիթից օգտվելու, և հակառակը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Վերջին 30 տարիներին տեսել ենք, որ Վաշինգտոնը շատ պասիվ է եղել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կամ էլ ԼՂ բանակցային գործընթացում, և նախաձեռնությունը ռուսներն են վերցրել։ Եղել է նաև պահ, որ ՌԴ–ն է դանդաղել, և Վաշինգտոնն է իր ձեռքը վերցրել նախաձեռնությունը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ–ն մշտապես ակտիվացել է տարածաշրջանում հայ–թուրքական հարաբերությունների կամ ԼՂ հարցով, երբ հնարավորություն է տեսել խնդրի կարգավորման համար»,–ասաց քաղաքագետը։
Հարցին, թե հնարավո՞ր է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ խաղաղության պայմանագիրը կնքվի` Սարգսյանը պատասխանեց, որ չի բացառում, որ պրոցեսն արագացված է։ Նա նշում է` բոլորը հասկանում են, որ արագացված է պետք գործել, քանի Ռուսաստանը զբաղված է ուկրաինական ճգնաժամով` այստեղ մրցակցություն է։
Քաղաքագետի խոսքով` Արևմուտքը զբաղվում է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացով, իսկ Մոսկվան` 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կյանքի կոչմամբ։
«Բոլորին պետք է ասենք` ոչինչ չենք քննարկելու, քանի դեռ Լաչինի միջանցքը բաց չէ». Օրբելյան
Սարգսյանը հավելեց, որ մեր շահերից կբխի, եթե Արցախի կարգավորման հարցը մնա հետո որոշելուն, ինչի մասին առաջին հերթին խոսում են ռուսները։ Նա չբացառեց նաև, որ առաջիկայում Մոսկվայում նույնպես կարող է ինչ-որ հանդիպում լինել։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` Սարգսյանը նշեց, որ նույնիսկ եթե դրանք կարգավորվեն և սահմանը բացվի, դա չի նշանակում անվտանգության երաշխիքներ.
«Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը ոչ մեկ դեմ չէ, այլ հարց է, թե ինչ գնով դա պետք է լինի, և ՀՀ–ն ինչ գին կվճարի դրա դիմաց։ Եթե հայ–թուրքական հարաբերությունները կարգավորվեն, դա չի նշանակում, որ Թուրքիան ագրեսիվ գործողություններից և Ադրբեջանին աջակցելուց զերծ է մնալու»։
Նա հավելեց, որ պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն գնում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհով` բավարարելով Թուրքիայի պատմական բոլոր նախապայմանները։
Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Բրյուսելում հանդիպման է հրավիրել։ Հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ` սպասում են Երևանի և Բաքվի պատասխանին։
Լրահոս
0